Ես շատ եմ սիրում իմ դպրոցը։ Ուրախ եմ, որ այսքան տարի սեբաստացի եմ եղել։ Դպրոցը իմ կյանքի մի մասն է կազմել ու կազմում, քանի որ այնտեղ եմ ապրել ու մեծացել, կրթություն ստացել։ Դպրոցիս հետ կապված շատ-շատ հիշողություններ ունեմ, որոնք համոզված եմ՝ միշտ կհիշեմ, և միշտ կմնան իմ սրտում։ Ինձ համար դպրոցը իմ հրաշալիքն է՝ իր առավելություններով, իր ամեն ինչով։ Ճիշտ է, կարող է կրկնվեմ, բայց կառանձնացնեմ իմ ամենասիրելի հատվածը՝ մարմարյա սրահը։ Նախ ասեմ, որ շատ գեղեցիկ սրահ է, ամբողջը մարմարյա է։ Սովորողները հաճախ են հավաքվում այնտեղ, երաժշտություն միացնում և զվարճանում։ Սիրում եմ այդ միջավայրը, երբ ընկերներիս հետ այնտեղ ենք լինում, միասին խաղեր ենք կազմակերպում և մի լաա՜վ զվարճանում։ Նաև շատ եմ սիրում առավոտյան պարապմունքները, երբ հոգնած գալիս ես դպրոց, թարմանում, տրամադրությունդ բարձրանում, և այդքանից հետո մեծ հաճույքով դասի անցնում։ Բա՜ մեդիաուրբաթները․․․ Ամեն շաբաթվա ուրբաթ օրը մեզ մոտ մեդիաուրբաթ է։ Մեդիաուրբաթի ժամանակ մեր բոլոր դպրոցների ուսուցիչները, ուսուցչուհիները, նախակրթարանի երեխաները և սովորողները հավաքվում են մարմարյա սրահում, և սկսվում է մի մեծ համերգ, փառատոն։ Փառատոնի ժամանակ և՛ արտասանում ենք, և՛ երգում, և՛ պարում։ Կնշեմ ևս մի հրաշալիք՝ քո ընտրության հնարավորությունը։ Հնարավորություն է տրվում ընտրել քեզ հետաքրքրող առարկաները, լեզուները։ Լեզուների հարցում շատ մեծ առավելություն ունես․ կարող ես ծանոթանալ մի շարք լեզուների՝ անգլերեն, ռուսերեն, վրացերեն, իսպաներեն, իտալերեն , գերմաներեն, ֆրանսերեն և պարսկերենի հետ: Առարկաների դեպքում դու կարող ես ընտրել շատ զբաղմունքներ, որոնք քեզ կարող են օգնել ապագա մասնագիտության ընտրությանը (լուսանկարչություն, թատրոն, ազգային երգ ու պար, նկարչություն՝գունանկար, գծանկար, քանդակագործություն, ոսկերչություն, և այլն)։ Եվ կուզեմ ևս մեկ հրաշալիք նշել՝ ֆիզկուլտուրան, երբ դու ինքդ ես ընտրում, որ սպորտով զբաղվել՝ թենիս, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ, գիմնաստիկա, սուսերամարտ, հրաձգություն, նետաձգություն, հեծանվասպորտ․․․): Շատ հրաշալիքների մասին խոսեցի, բայց մեկ է, իմ ամենասիրելին մարմարյա սրահն է՝ իր պարերով, երգերով, մեր ընկերներով ու մարդկանցով՝ սովորողներով ու ուսուցիչներով, չմոռանանք մեր հյուրերին։
Մերի Կարապետյան
《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիր, Ավագ դպրոց-վարժարան, 12-րդ դասարան
пятница, 15 мая 2020 г.
суббота, 9 мая 2020 г.
суббота, 2 мая 2020 г.
Իմ ընտանիքը
Ողջույն, հիմա ես ձեզ կծանոթացնեմ իմ
ընտանիքի անդամների հետ։ Ընտանիքս բաղկացած է չորս հոգուց՝ ես, եղբայրս, մայրս և
հայրս։ Մայրս և հայրս սովորել են Ճարտարագիտական
համալսարանում, և այնտեղ էլ նրանք հանդիպել են։ Մայրս ավարտել է Էներգոհամակարգի
էկանոմիկա և կառավարում բաժինը, իսկ
հայրս՝ Ջերմաէներգետիկայի բաժինը։ Հայրս
մասնագիտությամբ էներգետիկ է և ներկա պահին աշխատում է Ատոմակայանում՝ որպես
ինժեներ։ Մայրս
մասնագիտությամբ տնտեսագետ է։ Բացի
այդ մասնագիտությունից տարիներ շարունակ վերապատրաստվել է, ստացել մանկավարժի որակավորում և աշխատել մեր դպրոցում՝ <<Մխիթար Սեբաստացի>>
կրթահամալիրում, սակայն հիմա նա աշխատում է Մանկական զարգացման կենտրոնում։ Մայրս էլ է սովորել և ավարտել մեր դպրոցը։
Եղբայրս 3 տարով մեծ է ինձանից և ներկա պահին ծառայում է բանակում։ Ասեմ, որ նա
մեր դպրոցի շրջանավարտ է եղել։ Ավարտելով մեր դպրոցը՝ ընդունվել է Հայ-Ռուսական
համալսարան, կես տարի սովորել է, և գնացել բանակ։ Եղբայրս ընդունվել է Կիրառական
մաթեմատիկա և ինֆորմատիկա բաժինը։ Իսկ ես <<Մխիթար Սեբաստացի>>
կրթահամալիրի շրջանավարտ եմ։ Ես նույնպես որոշել եմ ընդունվել Հայ-Ռուսական
համալսարան և հենց Կիրառական ինֆորմատիկա և մաթեմատիկա բաժինը, քանի որ իմ ապագա
մասնագիտությանը համապատասխան է այդ
բաժինը, և փոքրուց էլ սիրել եմ մաթեմատիկան և ցանկացել եմ այդ գծով շարժվել։
пятница, 1 мая 2020 г.
My high school reflections
среда, 29 апреля 2020 г.
Translation
Երկիրը վերջապես վերականգնեց 1մլն. քառակուսի կմ. օզոնային շերտի անցքը Արկտիկայի վրա։ 🌍
Երկիրը տարբեր միջոցներով վերականգնում է ինքն իրեն ցանկացած վնասաբեր փոփոխություններից, անկախ այն բանից, որ աշխարհը ինքնամեկուսացվել է COVID-19 պատճառով։ Հենց վերջերս գիտնականները գրանցել են այդպիսի մի օրինակ։ Նրանք հաստատում են, որ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի վերևում գտնվող 1մլն․քառ․կմ․ օզոնային շերտը փակվել է։ Այդ հազվադեպ անցքը գիտնականների կողմից հայտնաբերվել էր մոտ 1 ամիս առաջ։ Անցքը առաջացել է հյուսիսային բևեռում շատ ցածր ջերմաստիճանի պատճառով։ Եթե այդ անցքը օդի հոսանքների հետ շարժվեր դեպի հարավ, այն մեծ սպառնալիք կլիներ մարդկության համար։
вторник, 28 апреля 2020 г.
Educational plan
Hello, I would like to tell you a little about my studies, how I spend my time during the week. On Monday, Wednesday and Friday I start my day with mathematics. My math lessons starts at 11 and they are over at 1 o'clock. I like my math lessons. They pass very interesting. I learn a lot, but there are still two themes that I must learn progression and combinatorics. Everything is better is geometry. I like geometry more as my skills in painting help me to imagine all geometrical shapes well and correct and I solve problems easily. My English lessons start at 16.00 and are over at 17.00. Before that I manage to do something that is close do my heart. I sing, dance, paint a little, listen to music. I also have Russian lessons, on Tuesdays and Thursdays from 13.00 till 15.00. Besides these three main subjects I also do the projects that are given at school. I choose the project and get busy with them. In the evenings I like to watch interesting programs, films. It is also very important to be aware of the latest news. So I read them on the internet. I would like to mention two american films series, which are my favorite- "Flash" and "Supernatural". "Flash" is scientific and also fantastic genre."Supernatural" is a horror film and a little mystery. If I have spare time I spend it with my cousin. I help her to do her online lessons, play games. She is 3 and attends our college. We prepare video materials, watch films with her. So I am not bored. I have a lot to do. This is how I spend my days during quarantine and I look forward to visiting my school. 💖
Подписаться на:
Сообщения (Atom)