понедельник, 26 февраля 2018 г.

Կարդում ենք Չարենց

Առաջադրանքներ
  • Հավաքի՛ր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու (չմոռանաս աղբյուրը նշել) և  ներկայացրո՛ւ:
Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում ՝ 940- ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք: 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի:. Այնուհետև, 1918 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի: 1919 -ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի: Այնուհետև ,1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի: Գմբեթի խաչը վաղուց հանված է, սակայն Գմբեթի շուրջ 12 առաքյալների քանդակներն անվնաս են մնացել և առաջին իսկ հայացքից նույնիսկ օտարի համար ակնհայտ է, որ եկեղեցին հայկական է:
Ի՞նչ տպավորություն ստացաք՝ ֆիլմերը դիտելով:  Գրել  այդ մասին:
Լրացուցիչ հետազոտական աշխատանք
Մեծերը Չարենցի մասին- http://www.charenc.ru/yexishe-charenci-masin/

среда, 14 февраля 2018 г.

Կարդում ենք Թումանյան

Հովհաննես Թումանյան (կենսագրություն)
Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։
Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:
1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։






Հովհաննես Թումանյան

Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը, գաղափարը

Գաղափարը-մարդը անցողիկ է, մահկանացու է, անմահ է միայն նրա գործը: Բարի գործը հիշվում է օրհնանքով, իսկ չարը՝ անեծքով:


Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը, գաղափարը


Գաղափարը- այստեղ տենչանքի, իդեալի և իրականության հակադրության թեման է: Իդեալն ու իրականությունը երբեք չեն համապատասխանում: Թիթեռներն ու անշեջ կրակը դեպի բարձր նպատակը հավերժական ձգտման և անձնազոհության խորհրդանիշներն են: Արքայադուստրը չհասավ իր երազանքին, բայց նրա արցունքներից լիճ առաջացավ: Հավերժորեն ապրում են կրակի թիթեռները, և նույնիսկ  անխուսափելի մահը չի կանգնեցնում նրանց, նրանք պտտվում լույսի շուրջը՝ առանց հույսը կտրելու: Թումանյանը, արտահայտում է այն գաղափարը, որ չնայած բոլոր արգելքներին, մարդու սրտում միշտ կենդանի է մնում գեղեցիկի և կատարյալի երազանքը...  Անշեջ կրակը մարմնավորում է հավերժական, ու անդավաճան սիրո երազանքը:                    

 Աղայան-Թումանյան

Հովհաննես Թումանյանը և Ղազարոս Աղայանը մտերիմ ընկերներ են եղել, իրար շատ են սիրել, նրանք շատ կապված են եղել: Իրար օգնել են ամեն մի հարցում: Նրանք իրար դիմել են 《Ասլան ապերն ու Ասլան բալան》, և իրար հետ խոսել են բառբառով` Ղազարոս Աղայանը արարատյան բատբառով, իսկ Հովհաննես Թումանյանը լոռու բառաբառով: Ղազարոս Աղայանի կինը և Հովհաննես Թումանյանի կինը նույնպես մտերիմ ընկերուհիներ են եղել: Ինձ շատ դուր է գալիս իրենց մտերմությունը: Նույն մտերմությունը և սերը կար երկու բանաստեղծների ընտանիքիների միջև: Աղայանի և Թումանյանի տունը մեկ էր, նրանք մի ընտանիք էին: Ղ. Աղայանը կապը գյուղից չէր կտրում մինչև իր կյանքի վերջը, գյուղի հոգսերն է քաշում, գյուղում եղած տարիներին նրա տունը դառնում է մի կուլտուրական վայր, որտեղ գյուղացիք լսում են նրա խոսքն ու զրույցը: Հովհաննեսն էլ միշտ կապված էր գյուղին, գնում էր հաճախ գյուղ, օգնում էր գյուղացիներին: Իսկ վերջում երկուսի մեջ էլ գոյություն ուներ հեռավորությունից իրար զգալու երևույթը: Մի անգամ Աղայանը զգում է, որ Հ. Թումանյանը հիվանդ է, և ուշ գիշերին գալիս է նրա բնակարանի առաջ կանգնում և կանչում է: Թումանյանի կինը դուրս է գալիս և հայտնում նրան, որ դրությունը լավացել է: Իսկ ամենանշանակալից դեպքը Թումանյանի հեռազգացողության դեպքն է, երբ իր առանձնասենյակում պարապելիս գրիչը վայր է ձգում և բացականչում է. «Ղազարն ընկա՛վ»... Արտավազդը ներս է գալիս և հայտնում, թե՝ «Պապեն վախճանվել է»...

Կարդում ենք Տերյան


Վահան Տերյան (կենսագրություն)

Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերենու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն»հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։
1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։
1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը[3]։
1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։


Կանայք Վահան Տերյանի կյանքում



Նրանք երեքն էին՝ երեք տարբեր կանայք, որոնցից ամեն մեկը այս կյանքն ընկալում էր յուրովի, այս կյանքից ուզում էր մյուսից տարբեր բան և, վերջապես, որոնց նա սիրում էր յուրահատուկ ձևով:
Այդ երեք կանացից ամեն մեկի մեջ Տերյանը փնտրում էր հուսահատությունից, մենակությունից, անզորությունից իրեն դուրս բերող մեկին: Կանայք էին կարծես նրա նեցուկը, ոչ թե հակառակը:
Մոսկվա. 17 համարի տրամվայ: Տերյանի հայացքը սառել էր պատուհանի մոտ մեջքով կանգնած աղջկան: Տերյանը այնքան մոտեցավ աղջկան, որ տրամվայի ամեն մի ցնցումից նրա հյուսքերը դիպչում էին երիտասարդի դեմքին, և նա շոշափելիորեն զգում էր վարսերի բույրն ու փափկությունը: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի»,_ լսվեց տոմսավաճառի անկիրք ձայնը: Նրանք երկուսով մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է: Նրանց մեջ անմիջապես ինչ-որ անորսալի, նոր բռնկվող հրդեհի առաջին տարտամ կրակն էր ծնվում: Բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել:
«Հենց ուզում էի Անտյային առաջարկություն անել, մեկնեց»,_ գրում է Տերյանը: Անտյա, Անտենկա, սրանից հետո պոետը միայն այսպիսի փաղաքուշ անուններով կկոչի իր Անթառամին: Սկսվում է նամակագրությունը:
Անթառամ Միսկարյան
1908. 17. 09
Անթառամ. «Դուք ինձ վրա լավ տպավորություն եք գործել: Երևի սխալ եմ անում անկեղծանալով»:
Տերյան. «Տարօրինակ է. մի՞թե մարդու ամենաթանկ սեփականությունը անկեղծությունը չէ: Կարծում եմ՝ մարդու անկեղծությունը կարող է բավարար հիմք լինել նրան սիրելու և գնահատելու համար: Երեկ ես քնեցի տրտմության և դժգոհության զգացումով: Արթնացա՝ կարդալու համար Ձեր նամակը և զվարթագին դիմավորեցի օրը»:
Անթառամ. «Վահան, ո՞րն է Ձեր վատ տրամադրության պատճառը»:
Տեևյան. «Միշտ դժվար է որոշել տրամադրության պատճառը: Բայց դառնությունները մեծ մասամբ առաջանում են այն անհամապատասխանությունից, որ գոյություն ունի իմ հակումների և իմ կյանքի հանգամանքների միջև»:
1909. 7. 03
Տերյան. «Ես գրեթե համոզված եմ, որ կսիրեմ Ձեզ այս բառի լավագույն իմաստով, ես հիմա սովորել եմ շատ բարձր գնահատել մարդկային սերը, սերը մարդու նկատմամբ, այլ ոչ թե սեռի, նույնիսկ պատրաստ եմ ավելի բարձր դասել սեռական սիրուց, որը հազվադեպ է գեղեցիկ ու խորունկ լինում»:
Այս նամակից ընդամենը երկու ամիս անց՝ մայիսի 12-ի նամակում, կհայտնվի մի նոր հետադարձ հասցե՝ Մոսկվա, Տրյոխպրուդնի նրբանցք, բն. 19՝ Սուսաննա Պախալովային:
Սուսաննա Պախալովա. այս կինը դարձավ Տերյանի ճակատագիրը: Այս կինը փոխեց Տերյանի կյանքը կտրուկ և անդառնալիորեն: Եվ ոչ միայն Տերյանի: Անգամ պոետի մահից հետո Սուսաննա Պախալովայի ներկայությունը թոքախտի տեսքով մնաց Վահանի ընտանիքի պատմության մեջ: Սուսաննան հրաշալի էր տիրապետում կանացի հնարքներին և Անթառամի հակապատկերն էր: Այնպիսի հմտությամբ սողոսկեց Տերյանի ու Անթառամի հարաբերությունների մեջ, որ մարդկային սերը սեռային սիրուց գերադասող տղամարդն անգամ դա չնկատեց: Սուսաննան Ստավրոպոլի հայերից էր և ամեն ինչ արեց Վահանի հետ ամուսնանալու համար: Անգամ ստեց, թե երեխայի է սպասում: Եվ Տերյանը չկարողացավ նրան մերժել: Ստիպված եղավ ամուսնանալ: Դա 1911թ. փետրվարն էր: Նրանց առաջին զավակը ծնվեց հինգ տարի անց: Իսկ ամուսնությունից մի քանի օր անց Վահանը Անթառամին գրեց. «Մի բարկացեք, սիրելի Անտենկա, որ երկար ժամանակ Ձեզ չէի գրում: Բանն այն է, որ ես ամուսնացել եմ: Բայց Ձեզ տեսնելու ցանկությունս հիմա պակաս չէ: Հավատացնում եմ, որ շատ կուզենայի ձեզ տեսնել»:
Անթառամ Միսկարյանը գործեց Տերյանի զենքով. «Ես նույնպես ամուսնանում եմ: Արդեն քանի տարի է՝ Վլադիմիր Մորոզովը սիրահետում է ինձ: Ես նրան անվերջ մերժել եմ, իսկ հիմա տալիս եմ համաձայնությունս»:
Այս վճռորոշ նամակներից հետո նրանց հեռակա կապը չընդհատվեց, հակառակը, նամակագրությունը դարձավ ավելի զգացական, սիրային, կրքոտ: Տերյանը հասկացավ, որ Սուսաննան չէր կարող թռիչք տալ իրեն, և որ Անթառամի կարիքը խեղդում էր: Միաժամանակ երկու կին ներկա էին Տերյանի կյանքում: Նրանք չէին խանգարում պոետին, այլ, կարծես, լրացնում էին մեկը մյուսին: Նա ներդաշնակություն էր փնտրում: Իր կողքին ունենալով կին-կիրք՝ Սուսաննային՝ նա հոգեկան խաղաղության կարիք ուներ: Դրա համար էլ չկարողացավ թողնել Անտենկային: Թեկուզ միայն նամակագրությունը նրա կյանքը լցնում էր անասելի հմայքով և ջերմությամբ: Անթառամի հետ ունեցած նամակագրության մասին Սուսաննա Պախալովան տեղյակ էր: Անգամ հաճախ ստիպում էր ամուսնուն բացել փակված ծրարները և ավելացնել իր բարևները Անթառամին: Խորամանկ և խելացի կին: Բայց տիկին Պախալովա-Տերյանը հիվանդացավ, և ինտրիգը շարունակելու համար նրա ուժերն այլևս չէին բավականացնում: Հետո 1916-ին առաջին երեխայի մահը մոռացնել տվեց ամեն բան: 1918-ին Սուսաննան երկրորդ երեխան ունեցավ: Շուտով նա ամուսնուն մենակ թողեց Մոսկվայում և մեկնեց Ստավրոպոլ: 1918-ին Տերյանը ծրագրում է Ստավրոպոլ գնալ, բայց քաղաքական իրադրության պատճառով ծրագիրը խափանվում է: Սուսաննային է առաջարկում Մոսկվա անցնել, բայց Սուսաննան մերժում է: Սուսաննան հոգնել էր, հիվանդ էր: Լյասկայի մահը վերջնականապես տապալել էր նրան: Տերյանը մնաց մենակ, մենակ ու մոլորված: Իր կյանքում ամեն ինչ խառնվել էր իրար՝ թոքախտը, քաղաքականությունը, ուրիշի հետ ամուսնացած Անթառամի կարոտը, փոքրիկների մահը, բանաստեղծությունները, հացի խնդիրը, Սուսաննան… Նա կրկին կհայտնվի, երբ իրենից թոքախտով վարակված Տերյանը մահանա, որպեսզի փորձի օգտվել նրա հռչակի դափնիներից իրեն հատուկ ոճով՝ անտեսելով Տերյանի երկրորդ կնոջ՝ Անահիտ Շահիջանյանի և նրա դստեր՝ Նվարդի գոյությունը:
Անահիտ Շահիջանյան. Դերբենդի և Թիֆլիսի օրիորդաց գիմնազիաներն ավարտած, Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանած այս կինը նույնպես տարված էր հեղափոխությամբ: Ազգությունների հարցով ժողովրդական կոմիսարիատը այն դարբնոցն էր, որտեղ կոփվել էին նրա քաղաքական հայացքները, նաև որտեղ նա ծանոթացել էր ապագա ամուսնու՝ Վահան Տերյանի հետ, ով մենակ էր, լքված, հուսահատ և տկար: Կան կանայք, ովքեր այս կյանքում կարծես փնտրում են հե՛նց հուսահատ, օգնության կարիք ունեցող տղամարդկանց: Այդ կանայք ծնված են անձնազոհության համար: Անահիտ Շահիջանյանը այդ կանանցից էր: Իմանալով, որ աղջիկը պատրաստվում է ամուսնանալ թոքախտով հիվանդ, աղքատ բանաստեղծի հետ՝ Անահիտի մայրը Դերբենդից գրում է նրան. «Երիտասարդ կյանքդ մի՛ կործանիր, թո՛ղ այդ էգոիստին. իմանալով, որ հիվանդ է՝ ի՞նչ խղճով է ուզում ամուսնանալ քեզ հետ, հեռացիր այդ եսասեր մարդուց»:
…Տերյանը մահանում էր: Օրենբուրգ. ցուրտ, ձմեռ, անփողություն, անհուսություն, դեղորայքի պակաս, մյուս կողմից էլ Անահիտ Շահիջանյանի զոհաբերության աստիճան նվիրվածությունը: Սուսաննա՜… Տերյանի տկար, անուժ շուրթերից մի կերպ դուրս պրծնող այս անունը փշրում էր հիվանդասենյակի մահագույժ լռությունը և տակնուվրա անում Անահիտի հոգին: Բայց նա շարունակում էր խնամել ամուսնուն: Երեք կին և մեկ մեռնող տղամարդ:
«Ինձ անվերջ կամֆորա սրսկեք, գոնե մեկ շաբաթով կյանքս երկարի»: Սա Տերյանի վերջին ցանկությունն էր: Բայց նա ապրեց ընդամենը երկու ժամ և ավանդեց հոգին: Հունվարի 7-ն էր:
Պոետի մահից երեք ամիս անց՝ 1920թ. ապրիլին, Անահիտ Շահիջանյանը դուստր ունեցավ և կոչեց իր ամուսնու վաղանցիկ սերերից մեկի՝ Հովհ. Թումանյանի դստեր՝ Նվարդի անունով:
Անթառամ Միսկարյան՝ Տերյանի քնքուշ սերը. բաժանվեց Մորոզովից, միակ որդուն կորցրեց 2-րդ աշխարհամարտում, պատերազմից հետո պարգևատրվեց, մահացավ 1969թ. միայնության մեջ:
Սուսաննա Պախալովա՝ Տերյանի ճակատագրական սերը: Երկրորդ անգամ ամուսնացավ Տերյանի մտերիմ ընկերոջ՝ Ալ. Մյասնիկյանի հետ: Վերջինիս մահից հետո ջերմ հարաբերություններ հաստատեց Օրջոնիկիձեի և Կիրովի հետ: Մահացավ 1937 կամ 38-ին:
Անահիտ Շահիջանյան՝ Տերյանի ամոքիչ սերը: Պոետի մահից հետո ամուսնացավ հոգատար, իրեն շատ սիրող Եզիազարյանի հետ: Այս մարդը ջանք և նյութական միջոց չխնայեց Տերյանի դստերը թոքախտից փրկելու համար: Նրանք որդի ունեցան: Անահիտ Շահիջանյանը մահացավ 1950-ին:

Մթնշաղի անուրգներ

Ամենահուզիչ բանաստեղծությունը
ԻՄ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ ԴՈՒՔ ՉՄՈՏԵՆԱՔ
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…

Ամենատխուր բանաստեղծությունը

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ

Հովհաննես Թումանյան 《Քառյակներ》

***
Ի՞նչ իմանաս ըստեղծողի գաղտնիքները անմեկին.
—Ընկեր տըվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին.
Բանաստեղծին թողեց մենակ, մե՛ն ու մենակ իրեն պես,
Որ իրեն պես մըտիկ անի ամեն մեկին ու կյանքին:

Քառյակում ասվում է, որ հնարավոր չէ աստծու գաղտնիքները իմանալ, բոլորին Աստված ընկեր է տվել, իսկ ինքը մենակ է:
Այս քառյակում հեղինակը Աստծուն և իրեն նմանեցնում է, երկուսն էլ մենակ են, երկուսն էլ ծնված են մարդկանց հոգ տանելու համար: 

***
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։


Այս քառյակի խորհուրդը այն է, որ մարդ պետք է լինի միշտ ժպտերես: Ժպտա բոլորին, բոլորի առջև թեկուզ չարի ու բարու դիմաց, որովհետև եթե այդպես լինի, ապա կյանքդ կդառնա ավելի լավը, ավելի պայծառը:



Գարնանամուտ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...

Այս բանաստեղծությունը ցույց է տալիս հեղինակի հոգեվիճակի փոփոխությունը: «Գանանամուտ» բանաստեղծության մեջ ամենը ժպտում են  բանաստեղծին, և նա կրկին զվարթ դուրս է գալիս մենության բանտից: Եվ նրա հոգու խորքում սիրո և լավատեսության երգեր են հնչում:

Տխրություն

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Այս բանաստեղծության մեջ հեղինակը տխրությունը նկարագրում է աղջկա օգնությամբ: Մի գունատ, ճերմակ շորերով աղջկա մասին է գրված:  Աղջիկը, տխրությունը իր զգացմունքները նիրհում էր բնությանը: Իսկ այդ տխրության խոսքերը ինձ էին հասնում և լցնում իմ սիրտը:

Աշուն



Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տըխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Ինձ շատ դուր եկավ այս բանաստեղծությունը, որովհետև այստեղ շատ գեղեցիկ էր նկարագրված աշնան գալը: Աշունը գալիս է դեղնած դաշտերով, գունավոր անտառով, մեգ քամիով, դեղին տերևներով և այլ գեղեցիկ բաներով:

вторник, 13 февраля 2018 г.

Имя Мэри

Мэри — английское женское имя, соответствующее русскому имени Мария. Является одним из древнейших сохранившихся до наших дней имен. Происходит от древнеегипетского слова "mry", что означает "любимая. 


Проиcхождение:ирландское, финское, французское, грузинское, английское
Значение:живущая рядом с морем


воскресенье, 11 февраля 2018 г.

Людям мешает жить вместе их глупость, а не отличие