среда, 14 февраля 2018 г.

Կարդում ենք Թումանյան

Հովհաննես Թումանյան (կենսագրություն)
Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։
Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:
1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։






Հովհաննես Թումանյան

Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը, գաղափարը

Գաղափարը-մարդը անցողիկ է, մահկանացու է, անմահ է միայն նրա գործը: Բարի գործը հիշվում է օրհնանքով, իսկ չարը՝ անեծքով:


Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը, գաղափարը


Գաղափարը- այստեղ տենչանքի, իդեալի և իրականության հակադրության թեման է: Իդեալն ու իրականությունը երբեք չեն համապատասխանում: Թիթեռներն ու անշեջ կրակը դեպի բարձր նպատակը հավերժական ձգտման և անձնազոհության խորհրդանիշներն են: Արքայադուստրը չհասավ իր երազանքին, բայց նրա արցունքներից լիճ առաջացավ: Հավերժորեն ապրում են կրակի թիթեռները, և նույնիսկ  անխուսափելի մահը չի կանգնեցնում նրանց, նրանք պտտվում լույսի շուրջը՝ առանց հույսը կտրելու: Թումանյանը, արտահայտում է այն գաղափարը, որ չնայած բոլոր արգելքներին, մարդու սրտում միշտ կենդանի է մնում գեղեցիկի և կատարյալի երազանքը...  Անշեջ կրակը մարմնավորում է հավերժական, ու անդավաճան սիրո երազանքը:                    

 Աղայան-Թումանյան

Հովհաննես Թումանյանը և Ղազարոս Աղայանը մտերիմ ընկերներ են եղել, իրար շատ են սիրել, նրանք շատ կապված են եղել: Իրար օգնել են ամեն մի հարցում: Նրանք իրար դիմել են 《Ասլան ապերն ու Ասլան բալան》, և իրար հետ խոսել են բառբառով` Ղազարոս Աղայանը արարատյան բատբառով, իսկ Հովհաննես Թումանյանը լոռու բառաբառով: Ղազարոս Աղայանի կինը և Հովհաննես Թումանյանի կինը նույնպես մտերիմ ընկերուհիներ են եղել: Ինձ շատ դուր է գալիս իրենց մտերմությունը: Նույն մտերմությունը և սերը կար երկու բանաստեղծների ընտանիքիների միջև: Աղայանի և Թումանյանի տունը մեկ էր, նրանք մի ընտանիք էին: Ղ. Աղայանը կապը գյուղից չէր կտրում մինչև իր կյանքի վերջը, գյուղի հոգսերն է քաշում, գյուղում եղած տարիներին նրա տունը դառնում է մի կուլտուրական վայր, որտեղ գյուղացիք լսում են նրա խոսքն ու զրույցը: Հովհաննեսն էլ միշտ կապված էր գյուղին, գնում էր հաճախ գյուղ, օգնում էր գյուղացիներին: Իսկ վերջում երկուսի մեջ էլ գոյություն ուներ հեռավորությունից իրար զգալու երևույթը: Մի անգամ Աղայանը զգում է, որ Հ. Թումանյանը հիվանդ է, և ուշ գիշերին գալիս է նրա բնակարանի առաջ կանգնում և կանչում է: Թումանյանի կինը դուրս է գալիս և հայտնում նրան, որ դրությունը լավացել է: Իսկ ամենանշանակալից դեպքը Թումանյանի հեռազգացողության դեպքն է, երբ իր առանձնասենյակում պարապելիս գրիչը վայր է ձգում և բացականչում է. «Ղազարն ընկա՛վ»... Արտավազդը ներս է գալիս և հայտնում, թե՝ «Պապեն վախճանվել է»...

Комментариев нет:

Отправить комментарий