четверг, 10 мая 2018 г.

Այնտեղ`աչքերդ երբ բացես

Հրաչյա Սարիբեկյան <<Այնտեղ՝ աչքերդ երբ բացես>>
Վերլուծություն

Այս պատմությունը մի հայ տղայի մասին է, ով Երուսաղեմի արաբական շուկայում սիրահարվում է մի արաբ աղջկա: Հանդիպման օրը աղջիկը անցնում է տղայի կողքով և անհետանում: Սակայն տղան նորից գնում է շուկա, որպեսզի փնտրի նրան: Ահագին փնտրում և գտնում է: Տղան սկսում է ետևից գնալ, աղջիկը նկատելով դա հարցնում է, թե ինչու է դա անում: Աղջիկը ասում է, որ եղբայրները կծեծեն նրան և, որպեսզի հեռու մնա իրենից: Սակայն տղան չի լսում և շարունակում ետևից գնալ: Հանկարծ իր մոտ հայտնվում են եղայրները և միանգամից սկսում ծեծել իրեն, այնքան ուժեղ, որ վերջում ցավից մահանում է տղան: Եվ այս պատմությունը կարդալուց հետո հասկացա այն, որ տղան հենց սկզբում ընկերոջը պետք է լսեր՝ հեռու մնար արաբներից, որ այսպիսի բան չկատարվեր: Նաև աղջկան նույնպես, քանի որ նա ասաց, որ եղբայրները կծեծեն, կարելի է ասել դա նախազգուշացում էր, բայց հանուն սիրո նա շարունակեց իր ուզածը: 


Комментариев нет:

Отправить комментарий