Էկոլոգիա

Օդի աղտոտվածությունը Հայաստանում

   
Կյանքի համար շատ կարևոր է մաքուր օդը, եթե մաքուր օդ չկա մենք կարող ենք ամեն տեսակ հիվանդություններով վարակվել՝ բրոնխիտով, տարբեր ալերգիաներով, մաշկային հիվանդությունններով, և նույնիսկ կարող են աչքերի հետ կապված խնդիրներ առաջանալ: 


Օդի աղտոտվածությունը խլել է 800,000 մարդու կյանք

Clean Air Asia էկոլոգիական խումբը հայտնում է, որ օդի աղտոտ
վածության պատճառով յուրաքանչյուր տարի Ասիայում մահանում է 800.000 մարդ: Սակայն էկոլոգիական խումբը տեղեկացնում է, որ օդի աղտոտվածության նման ցուցանիշները կհանգեցնեն մարդկանց մահացության մակարդակի բարձրացումը: 

Ozmle.net կայքը հայտնում է, որ օդի արագ աղտոտման պատճաը էներգիայի օգտագործման և տրանսպորտային արտանետումների քանակի աճն է: 

10 փաստեր աղտոտվածության վերաբերյալ, գիտնականների կողմից բացահայտված

Փաստ 1 
Մեր մոլորակի արագ աղտոտումը սկսվեց արդյունաբերական հեղափողությունից: 
Փաստ 2
Ջրի աղտոտման հիմնական պատճառը արդյունաբերությոյւնն է: Խնիդրն այն է, որ շատ արդյունաբերություններ չեն պահպանում օրենքները, թափոնները լցնում են գետերը, ինչի հետևանքով ջրային տարածքները աղտոտվում են: 
Փաստ 3
Կայուղու ջրերը հիմնական աղտոտիչներն են, որոնք լցվում են գետերը և ջրային այլ տարածքներ: Հաշվարկել են, որ ամեն տարիառաջանում է 4 միլիարդ տոննա արդյունաբերական աղբ:
Փաստ 4
Ջրի աղտոտման պատճառով մահանում է մոտ 15.000 մարդ: 
Փաստ 5
Օդի աղտոտվածությունը նպաստում է ջրի և հողի աղտոտվածությանը:
Փաստ 6
Զարգացող երկրներում աղտոտվածությունը ավելի վատ վիճակում է, քան զարգացած երկրներում, քանի որ զարգացող երկրները չունեն բավական միջոցներ աղտոտվածության խնդիրները լուծելու համար: 
Փաստ 7 
Սմոգը օդի աղտոտվաության ամենավատ տեսակն է: Այն հիմնականումառաջանում է հանածո վառելիքի գործարանների գործունեության հետևանքով: 
Փաստ 8
Տան օդի աղտոտվածությունը շատ ավելի մեծ խնդիր է: Համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ տան ներսում օդի աղտոտվածությունը ավելի շատ մահացություններ է առաջացնում:  
Փաստ 9
Վերականգնվող էներգիան շրջակա միջավայրի աղտոտվածության կանգնեցման հիմնական միջոցն է:
Փաստ 10
Աղմուկը աղտոտվածության տեսակներից է: Ներկայումս այն անտեսում են, չնայած այս տեսակը ևս մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, հատկապես՝ օվկիանոսերում: 



Էներգակիրներ


  1. Համեմատել հիմանական վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական գազ, ածուխ): Դիտարկելով դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:
Բնական գազ-Բնական գազը ամենամաքուր, ամենահարմար, օգտագործելու համար հարմար վառելանյութ է: Բնական գազով հարուստ է Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ և այլ երկրներ: Բնական գազը տեղափոխում են խողովակաշարով, քանի որ այլ ելք չկա, իսկ հեռվում գտնվող երկրներին անհնար է գազ մատակարարել, որովհետև այդքան մեծ հողովակաշար հազիվ թե կառուցվի: Բնական գազը  շատ մեծ դեր ունի կենցաղում և արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Այն նաև  օգտագործվում է մետաղամշակման ոլորտում: Բնական գազը որպես ավտոմեքենային վառելիք սկսել է մեծ դեր ունենալ, քանի որ այն ավելի էժան է քան բենզինը, և էկոլոգիապես մաքուր:  Ապացուցված է, որ երբ մեքենաները աշխատում են գազով, ավելի քիչ է աղտոտում օդը քան բենզինը:  Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք  օգտագործելու դեպքում  կնվազի մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, մինչև  20%:
Նավթ-Նավթը համարվում է ամենակարևոր վառելիքային ռեսուրս, քանի որ նավթի վերամշակումից ստանում են ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտների համար վառելանյութ: Նավթը արդյունահանում են և ծովի հատակից և երկրի կեղևում գտնվող նավթածին շերտերից: Նավթ արդյունահանելու համար մարդիկ փորում են հորատանցքեր, որպեսզի հասնեն նավթին: Հաճախ նավթի շերտերն ընկած են լինում խոր ընդերքում և դրա համար անհրաժեշտ է լինում փորել մի քանի կիլոմետրանոց հորատանցքեր: Ստորգետնյա հանքավայրերում նավթը գտնվում է ուղեկցող գազերի վիթխարի ճնշման տակ: Այդ պատճառով էլ, երբ հորատանցքը պատրաստ է լինում, նավթն ինքնուրույն վեր է բարձրանում և շատրվանում:  Նավթը տեղափոխվում է նավթամուղներով և նավերով: Դա վտանգավոր է, քանի որ լինում են դեպքեր, երբ նավեր են շրջվում, կամ նավթամուղն է վնասվում և օվկիանոսի ջուրը աղտոտվում է: Նավթ արտահանվում է աշխարհի շուրջ 70 երկրներում, իսկ ներկայիս նավթի պաշարները կբավականեցնեն  40 տարի:
Ածուխ-Ածուխը երեք հիմնական վառելիքներից ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և միևնույն ժամանակ ամենավտանգավորն է շրջակա միջավայրի համար:  Ածխի այրումից  մթնոլորտում առաջանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժեղացմանը, գլոբալ տաքացմանը, թթվային անձրևների առաջացմանը: Ածխի հանումը հանքերից կատարվում է երկու եղանակով՝ բաց և ստորգետնյա:  Ստորգետնյա եղանակով մարդիկ փորում են գետինը, իսկ գետնի տակ առաջանում են դատարկություններ, որը ժամանակի ընթացքում փլուզման պատճառ է դառնում: Բաց եղանակով մարդիկ ածուխ են հանում այն ժամանակ, երբ ածուխը գտնվում է շատ խորը: Այս դեպքում մարդիկ ստիպված փորում են և հանում հողի վերին շերտը: Ածխի պաշարները կբավականեցնեն մարդկությանը 400 տարի:
  1.  Համեմատել էլեկտրաէներգիա ստացման ավանդական և այլընտրանքային աղբյուրները, առանձնացնելով դրանց դրական և բացասական կողմերը:  

Էներգիայի այլընտրանքային աղբյուրները վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիաներն են: Ամեն 20 րոպե երկրին հասնող արևային էներգիայի քանակը հավասար է էներգիա սպառող հիմնական երկրիների մեկ տարվա ընթացքում օգտագործած էներգիային, բայց մարդկությունը շատ քիչ քանակությամբ էներգիա է կարողանում վերձնել այդ էներգիաից: Ամբողջ աշխարհում արտադրվող էներգիայի մեծ մասը ստացվում է ՋԷԿ-երից: Աշխատանքի ընթացքում ՋԷԿ-երը օգտագործած վառելիքի նյութական մասը վերածում են թափոնների, որոնք անցնում են շրջակա միջավայր: ՋԷԿ-երը աշխատանքի ընթացքում մեծ քանակությամբ ջուր են օգտագործում, որը վերջում վերադարձնում են այնտեղ որտեղից, որ վերցրել էին, բայց ջրի հետ միասին հսկայական ջերմություն, որը առաջացնում է ջերմային աղտոտում:
Տնտեսական տեսանկյունից ԱԷԿ-ները մի շարք առավելություններ ունեն ՋԷԿ-երի նկատբամբ: 1կգ ատոմային վառելիքի այրման ջերմությունը 3×106 ագամ մեծ է, քան պայմանական օրգանական վառելիքինը: Ի տարբերություն ՋԷԿ-երի ԱԷԿ-ները մի քանի անգամ ավելի շատ ջուր են պահանջում, այսինքն մեծ է նրանց կողմից շրջակա միջավայրի ջերմային աղտոտման հավանականությունը: ՀԷԿ-երի միջոցով էլեկտրաէներգիայի ստացման պրոցեսը էկոլոգիապես անվնաս է: ՀԷԿ-երի սարքավորումների նորմալ վիճակում գտնվելու դեպքում շրջակա միջավայր արտանետումներ չեն լինում, սակայն ամեն դեքում ՀԷԿ-երը ևս թողնում են  իրենց բացասական հետևանքները բնության վրա: Լուրջ հիմնախնդիրներից մեկն այն է, որ ՀԷԿ-երի կառուցումը հանգեցնում է հողային տարածությունների ջրածածկման:



Ջրոլորտ











1.Ինչպիսի՞ ջուր ենք խմում մենք:

Գոյություն ունենք երեք տեսակի ջրեր, դրանք են`

1. Ծորակի ջուրՀայաստանի ծորակներից եկող ջուրը շատ ավելի լավն է քան շատ ու շատ երկրների ջրերը։ Ասեմ ավելին, այն գրեթե իդեալական է։ Մեր օրերում խմելու ջուրը կանգնել է մեծ խնդրի առաջ: Շատ երկրներ նույնիսկ չունեն խմելու ջուր և ստիպված են օգտվել այլըտրանքից: Ջուրն էլ շատ թանկ է և անհրաժեշտ: Սակայն մենք միակ երկրներից ենք, որտեղ կարող ենք ծորակը բացել և ջուրը առանց տհաճության զգացումի:

2.Շշալցված ջուր-Հայաստանում շատերը օգտագործում են շշալցված ջուր, չնայած նրան, որ շշալցված խմելաջրի որակի ստուգում չի կատարվում, չնայած ժամանակին կատարվել է, բայց համաձայն Կառավարության 2009թ.-ի մայիսի 29 թիվ 594 Ն որոշմամբ հունիսի 1-ից մինչև 2011թ.-ի հունվարի մեկը դադարեցվում է մանր ու միջին ձեռնարկություններում վերահսկողությունը՝ արտադրությունը խթանելու համար: Նաև խմելաջրի պլաստիկ շշերը անթիվ-անհամար քանակությամբ հայնվում են աղբանոցում՝ առաջացնելով բնապահպանական վտանգ:
3.Ֆիլտրացված ջուր-Ֆիլտրացված ջուրը արագ առաջընթաց է ապրում նաև Հայաստանում։ Արդեն շատ–շատերը գնել են բնակարանային ֆիլտրներ, որոնցից օգտվելը շատ հեշտ է, պարզապես պետք է սովորական ջուր լցնել ֆիլտրի վերևի հատվածը և սպասել մինչևվ ջուրը ֆիլտրացվի. դա տևում է շատ քրիչ ժամանակ։ 
2.   Ի՞նչն է աղտոտում մեր միջավայրի ջուրը

Բոլոր հիվանդությունների 80%-ի պատճառն է աղտոտված ջրի օգտգործումը: 5000000 նորածին երեխա ամեն տարի մահանում է այն հիվանդություններիցորոնք առաջացել են այն ջրի պատճառովորը խմել են իրենց մայրերը։ Անհանգստացնող վիճակագրությունը մեզ էներկայացրել է Առողջապահության միջազգային կազմակերպությունը։ Այդ ամենը սկսվում է՝ ջրային ռեսուրսների ոչռացիոնալ օգտագործումիցհատկապես զարգացած արդյունաբերական երկրներում բերում է բնական հավասարակշռության խախտմանըգետերիլճերիստորերկրյա ջրերի և համաշխարհային օվկիանոսիաղտոտմանը։
    
3.  Ինչե՞ս է ազդում աղտոտված ջուրը ձեր առողջության վրա:

Ջուրը որը մենք խմում ենք, պետք է անպայման մաքուր լինի: Հիվանդությունները, որոնք փոխանցվում են աղտոտված ջրի միջոցով, առաջացնում են առողջական լուրջ խնդիրներ, հաշմանդամություն և բերում է մեծ քանակությամբ մարդկանց զոհերի` հատկապես երեխաների: Աղտոտված ջուրը կարող է պատճառ դառնալ այնպիսի հիվանդությունների ինչպիսիք են` տիֆը, դիզենտերիա, խոլերա, ստամոքսային ինֆեկցիա, բրուցելյոզ և այլն:       

4.  Ինչպես պահպանենք ջրոլորտը աղտոտումից:

Մաքուր ջուրը այն երեք հիմնական տարրերից է, որի վրա է հիմնվում մեր կյանքը (ջուր, սնունդ, օդ): Ջուրը մաքրելու հիմանական միջոցներից է ֆիլտրերի տեղադրումը: Մեծ արդյունաբերական գործարանները տեղադրում են նման ֆիլտրեր իրենց ջրատար խողովակների վրա: Կան նաև այլ մեթոդներ. Իոնային, ուլտրամանուշակագույն, դիստիլացիոն  մաքրումներ, որոնք ցավոք շատ թանկարժեք են և չեն կարող   իրականցվել մեծ քանակներով: Ամենակարևորըոր ջրոլորտը մարդուկողմից չաղտոտվի:

5. Ինչ բնույթ կստանա ջրի հիմնախնդիրը 50 տարի հետո: 

Եթե մարդիկ չաղտոտեն ջրոլորտը, ապա 50 տարի հետո այն հիանալի կլինի: Իսկ եթե աղտոտվի ամենը կմահանա՝ մարդիկ, բնությունը և այլն: 

Մթնոլորտ





Մթնոլորտի շերտերը. 

 1.ներքնոլորտ 2. վերնոլորտ, 3. միջնոլորտ, 
4. ջերմոլորտ, 5. արտաքին ոլորտ
Մթնոլորտը Երկրագունդը շրջապատող օդի շերտն է՝ մի հսկայական գազային օվկիանոս, որի հատակը Երկրի մակերևույթն է:
 Մթնոլորտը, որով պայմանավորված է կյանքի գոյությունը Երկրի վրա, մի քանի գազերի՝ ազոտի (78%), թթվածնի (21%), արգոնի (0,93%), ածխաթթվական գազի (0,03%) խառնուրդ է: Այն աննշան քանակով պարունակում է նաև իներտ գազեր՝ նեոն, հելիում, մեթան, կրիպտոն և այլն: Գազերից բացի, մթնոլորտում միշտ առկա են նաև ջրային գոլորշիներ, փոշու և ծխի մասնիկներ, սառույցի բյուրեղիկներ: 
Ենթադրվում է, որ ժամանակակից մթնոլորտն ունի երկրորդային ծագում, այսինքն՝ այն առաջացել է Երկիր մոլորակի կազմավորումից հետո՝ նրա կարծր կեղևից անջատված գազերից: Ժամանակի ընթացքում մթնոլորտը մի քանի գործոնների (հրաբըխային գործունեություն, արեգակնային անդրամանուշակագույն ճառագայթում, մթնոլորտի և Երկրի կեղևը կազմող նյութերի միջև ընթացող քիմիական ռեակցիաներ և այլն) ազդեցության հետևանքով կրել է զգալի փոփոխություններ: Մթնոլորտի զարգացումը սերտորեն կապված է երկրաբանական և երկրաքիմիական շարժընթացների, կենդանի օրգանիզմների գործունեության հետ:
Մարդկանց համար մեծ կարևորություն ունի հատկապես մթնոլորտի ստորին շերտը՝ ներքնոլորտը (տրոպոսֆերա), որի բարձրությունը Երկրի մակերևույթից 8–17 կմ է: Այստեղ են կուտակված մթնոլորտի զանգվածի 80%-ը և ջրային գոլորշիները, այս շերտում են առաջանում ամպերը, ծնվում ամպրոպները, անձրևներն ու ձյունը: Ներքնոլորտում,  որպես օրինաչափություն, ըստ բարձրության` յուրաքանչյուր 1 կմ-ի վրա ջերմաստիճանը նվազում է 5–6օC-ով:
Մթնոլորտի հաջորդ շերտը՝ վերնոլորտը (ստրատոսֆերա), հասնում է մինչև 50–55 կմ բարձրության: Օդն այնտեղ խիստ նոսր է, իսկ երկինքը՝ մուգ մանուշակագույնից մինչև գրեթե սև:
Հաջորդ շերտը՝ միջնոլորտը (մեզոսֆերա), հասնում է մինչև 80 կմ բարձրության: Այդ շերտում երբեմն առաջանում են փայլուն, նուրբ ամպեր: Դրանք կոչվում են արծաթափայլ ամպեր և կազմված են սառցի բյուրեղիկներից ու տիեզերական մանրագույն փոշու մասնիկներից: 
Ջերմոլորտը (թերմոսֆերա) կամ իոնոլորտը (իոնոսֆերա) հասնում է մինչև 1000 կմ բարձրության: Այնտեղ օդը չափազանց նոսր է, շատ են գազի առանձին լիցքավորված մասնիկները՝ իոնները: Այդ բարձրությունում են առաջանում բևեռափայլերը, որի աղեղները ձգվում են արևելքից արևմուտք և երբեմն անցնում 5 հզ. կմ-ից, իսկ երկնքում փայփլում են մի քանի ժամ շարունակ:
Մթնոլորտի ամենավերին շերտն արտաքին ոլորտն է (էկզոսֆերա): Այնտեղ գրեթե օդ չկա: Գիտնականները ենթադրում են, որ այդ շերտի ջերմաստիճանը հասնում է մոտ 2000օC-ի: 
Մթնոլորտը մեր մոլորակի և նրա օրգանական աշխարհի համար ունի չափազանց կարևոր նշանակություն:  Երկրի վրա առանց մթնոլորտի կյանքը չէր առաջանա:
Մթնոլորտը Երկրագնդի և նրա աշխարհագրական թաղանթի ջերմության կարգավորիչն է: Դրա շնորհիվ է, որ Երկրի մակերևույթն Արեգակի ճառագայթներից ցերեկն ուժեղ չի տաքանում, գիշերն էլ շուտ չի սառչում: Դրա համար էլ մթնոլորտը հաճախ անվանում են Երկրագնդի վերմակ:
Մթնոլորտը Երկրագունդը պաշտպանում է երկնաքարերից, որոնք, անցնելով մթնոլորտի միջով, շփումից շիկանում են, այրվում և միայն մանր քարերի ու փոշու ձևով թափվում Երկրի վրա՝ չվնասելով նրան (միայն առանձին դեպքերում են ընկնում մեծ երկնաքարեր, որոնք մեծ զանգվածի պատճառով չեն հասցնում լրիվ այրվել, և Երկրագնդի վրա առաջանում են մեծ խառնարաններ): Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտ, իրականացվում է կենդանի օրգանիզմների գազափոխանակություն և լուսասինթեզ: Մթնոլորտի գրեթե բոլոր բաղադրիչ գազերն անարգել թողանցում են արեգակնային ճառագայթումը, սակայն, բարեբախտաբար, 24–30 կմ բարձրության վրա ոչ մեծ քանակությամբ կենտրոնացված է օզոն կոչվող գազի շերտը, որը և կասեցնում է Արեգակի` կյանքի համար կործանարար անդրամանուշակագույն ճառագայթների մեծ մասը: 
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է նաև մթնոլորտի գազային կազմը: Պարզվել է, որ ածխաթթվական գազի պարունակությունն անընդհատ ավելանում է (վերջին 100 տարում՝ 3–15%-ով), ինչի հետևանքով ուժեղանում է մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, և տեղի է ունենում կլիմայի տաքացում: Ներկայումս դա համամոլորակային լուրջ վտանգ է, հետևաբար չափազանց կարևոր են արտանետվող գազերի զտումն ու քանակների սահմանափակումը:


                                                                Էկոլոգիա


1.      Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ <<Էկոլոգիա>> գիտությունը:

Էկոլոգիական գիտելիքները սովորեցնում են մեզ հնարավորինս քիչ աղտոտել բնությունը: Նրանք տալիս են մեզ նախնական պատկերացում երկրագնդի և նրան սպառնացող վտանգների մասին:

2.     Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը, և ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Մարդկությունը զարգացման ճանապարհին, բնության դերը մարդկության զարգացման վրա:

Երկրագնդի բնակչությունը հիմանականում քաղաքաբնակ է, քիչ են կանաչ տարածքները, կա օդի աղտոտման խնդիր: Մարդը ապրում է էկոլոգիապես աղտոտված միջավայրում, որին նպաստում է մի շարք գործոնները: Առաջինը տրանսպորտն է, ավելի կոնկրետ տրանպորտային միջոցների արտահանած ծուխը, որը աղտոտում է մթնոլորտը: Երկրորդ քիմիական գործարաններն են, կամ հասարակ այրման պրոցեսը, որը զարգացնում է արդյունաբերությունը, փոխարենը աղտոտում մթնոլորտը: Զարմանալի է, բայց հասարակ ծխախոտի ծուխը ևս կարող է լինել օդի աղտոտման պատճառ: Մեծ խնդիր է նաև կանաչ տարաքծների բացակայությունը, անխնա ծառահատումները աղետալի հետևանքների կարող են հանգեցնել: Քաղցրահամ ջրի անխնա օգտագործումը, բերում է քաղցրահամ ջրի որակի վատացման: Մի խոսքով մարդը իր կամքից անկախ, շատ հաճախ անգիտակցաբար աղտոտում է շրջակա միջավայրը: Շրջակա միջավայրը աղտոտվում է մարդկանց անհետևողականության պատճառով: Մարդը զարգանում է որպեսզի կարողանա բացահայտել բնությունը, և հնարավորինս շատ օգտնվել նրա բարիքներից, հետևաբար գիտության զարգանալուն զուգընթաց մեծանում է նաև բնության շահագործումը: Եթե չլիներ բնությունը չէր լինի և մարդը, իսկ եթե չլիներ մարդը զարգացում չէր լինի:

3.     Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:

Որպեսզի հնարավորինս քչանա մարդու միջամտությունը բնության վրա անհրաժեշտ է պետական մոտեցում և իհարկե բարեխղճություն բոլոր քաղաքացիների մեջ: Խնդիրը լուրջ է և նրա լուծումը պետք է լինի պետական մակարդկի: Պետք է սահմանել օրենքներ բնության պահպանության համար, իսկ դրանք խաղտողների համար տուգանքներ: Պետք է արքելել բնության աղտոտում, մեծ քանակությամբ ծառահատումները, բնության բարրիքների անխնա շահագործումը, կենդանական տեսակների որսը: Իհարկե ոչ մի օրենք չի կարող վիճակը փրկել եթե յուրաքանչյուր մարդ չգիտակցի, որ վնաս է պատճառում երկրագնդին և տարիներ անց կարող է բախվել մեծ էկոլոգիական խնդիրների:


4.      Ինչ է սպասվում մեզ ապագայում

Իմ կարծիքով ապագայում բնության օգտագործումը կնվազի: Գիտությունը առաջ կգնա: 

Комментариев нет:

Отправить комментарий