Պատմություն

11-րդ դասարան
Լուի Արև արքա

Լյուդովիկոս XIV ծնվել է սեպտեմբերի 5-ին, 1638 թվականին: Նա թագավորել է Ֆրանսիայում
(1643-1715 թթ.): Նրա օրոք բացարձակ միապետությունը երկրում հասել է իր գագաթնակետին. Ֆրանսիան Եվրոպայում ունեցել է գերիշխանություն:


Լյուդովիկոս XIV-ը հիմնավոր կրթություն չի ստացել, բայց ունեցել է արտասովոր բնատուր ունակություններ և բարձր ճաշակ: Նրա լիարժեք իշխանավարությունն սկսվել է Մազարինիի մահվանից (1661թ.) հետո, երբ նա բարեփոխել է պետական իշխանությունը, կազմավորել 3 նախարարներից բաղկացած պետական մարմին: Տնտեսության մեջ արմատավորել է պետական վերահսկողությունը, կենտրոնական ու տեղական վարչական մարմինների բարեփոխման շնորհիվ խթանել արդյունաբերության և առևտրի զարգացումը: 
Լյուդովիկոս XIV-ն ստեղծել է հզոր բանակ ու նավատորմ և ակտիվացրել նվաճողական քաղաքականությունը Եվրոպայում: 

Նրա օրոք զգալիորեն զարգացել են գիտությունը, արվեստներն ու գրականությունը, հիմնադրվել  են  Փարիզի գիտությունների ակադեմիան (1666թ.), Փարիզի աստղադիտարանը (1667թ.), Թագավորական երաժշտական ակադեմիան (1669թ.), ֆրանսերենը գործածությունից դուրս է մղել լատիներենը:  Գրականության ոլորտում փայլել են Պիեռ Կոռնելը, Ժան Ռասինը, Նիկոլա Բուալոն, Ժան դը Լաֆոնթենը, Շառլ Պեռոն, բեմադրվել են Ժան Բատիստ Մոլիերի կատակերգություններն ու Ժան Բատիստ Լյուլլիի օպերաները, կառուցվել են դասական ճարտարապետության գլուխգործոցներ`   Լուի Լևոյի և Կլոդ Պեռոյի պալատները, Լենոտրի այգիները և այլ շինություններ:
Այնքան է մեծացել նրա անձի պաշտամունքը, որ նույնիսկ ստացել է Արև արքա մականունը:

10-րդ դասարան
Անհատական աշխատանք


Հայ գրերի գյուտհայերենի այբուբենի ստեղծում
Հայ գրերի գյուտ, հայերենի այբուբենի ստեղծումը տեղի է ունեցել 405 կամ 406 թվականներին։ Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը, ստեղծել կամ վերականգնել է Մեսրոպ Մաշտոցը (361-440
Այբուբենները ստեղծվել են հին ժամանակներում կամ վաղ միջնադարում՝ հնագույն ժողովուրդների կողմից։ Հայոց գիրը, այդպիսով, ունենալով ավելի քան մեկուկես հազարամյակի կյանք, ամենաերիտասարդներից մեկն է։
Այբուբենի գյուտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը առաջին անգամ բաժանվել էր երկու հարևանների՝Բյուզանդական կայսրության ու Սասանյան Պարսկաստանի միջև։ Դրա շնորհիվ ժողովրդի մեջ արմատացավ քրիստոնեական հավատը, որը դեռ մեկ դար առաջ՝ 301 թվականին ընդունվել էր հայոց պետության պաշտոնական կրոն, և ազգի պահպանումը ավելի ամրապնդվեց։ Ծեսերը ու արարողությունները արվում էին ոչ թե օտար լեզուներով (հունարեն,արամեերեն), այլ մայրենի՝ հայոց լեզվով:

Մեսրոպ Մաշտոց
Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում 362 թվականին։ Երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական կրթություն և, գալով Վաղարշապատ, ծառայության է անցնում հայոց արքունիքի դպրատանը։

Նա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում քարոզելու Գողթան գավառում (Նախճավան գավառի հարևանությամբ)։ Մաշտոցը համոզվում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ հունարենով և ասորերենով, հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել քրիստոնեությունը. չնայած արդեն 100 տարի էր անցել քրիստոնեության ընդունումից, սակայն ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր հեթանոսական կրոնն ու սովորույթները, քանի որ նոր կրոնն անհասկանալի էր ժողովրդի լայն զանգվածներին։ Քրիստոնեության դիրքերը հնարավոր էր ամրապնդել միայն այն դեպքում, երբ եկեղեցական արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի գոյությունը։ Անհրաժեշտ էր հայերեն թարգմանել «Աստվածաշունչ»-ը և քրիստոնեական գրականությունը` դրանով իսկ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին։ Հայոց այբուբենի ստեղծումը, բացի քրիստոնեական դավանանքը քարոզելուց, անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսությունը, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար։
Մաշտոցը վերադառնում է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում էր հայոց գրեր ստեղծելու մասին։ Վռամշապուհ Արշակունի (389-415) արքայի օգնությամբ նախ բերվում են Դանիելյան գրերը, սակայն շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունային համակարգին։ Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի ԱմիդԵդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405 թվականին ստեղծում հայոց գրերը։ Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք (Աստծո ձեռքը), որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը։ Այնտեղ էլ նա թարգմանել է «Առակաց գրքից»

Գրերի գյուտից հետո բացվեցին դպրոցներ՝ նոր այբուբենով մանուկներին ուսուցանելու համար։ Հայոց առաջին դպրոցներից մեկը «Հայոց Արևելից կողմերում» (ՈւտիքԱրցախ) բացվեց Ամարասի վանքում։ Հայոց լեզվի դպրոցներ բացվեցին նաև Բյուզանդիայիիշխանության տակ գտնվող հայկական երկրամասերում։
Մեսրոպ Մաշտոցը մեծ գործունեություն ծավալեց նաև վրաց և աղվանից գրերը ստեղծելու ասպարեզում։ Ուղևորվելով Վիրք ևԱղվանք, նա, տեղի գիտունների հետ համագործակցելով, ստեղծում է վրաց գրերը և գրեր գարգարացիների լեզվի համար, որոնք սովորաբար կոչում էին աղվանական։
Հեթանոսության ժամանակ մեհենագրերի կիրառությունը կենտրոնացած էր միայն սրբատեղիներում, իսկ քրիստոնեությունը ժողովրդական լայն զանգվածներին մատչելի դարձրեց կրթությունը։ Մաշտոցը շրջում էր գավառներում ու դպրոցներ բացում, Սահակ Պարթև կաթողիկոսը մնում էր Վաղարշապատի արքունիքում՝ նախարարներին ուսուցանելու հայերեն գրերը։ Մշակութային այդ շարժումը հայտնի է «ոսկեդար» անունով[1]:
Մեսրոպ Մաշտոցը մահացավ 440 թվականին և թաղվեց Ամատունիների տոհմական կալվածք Օշական գյուղում։ Նրա գերեզմանի վրա սկզբում մատուռ, այնուհետև` եկեղեցի կառուցվեց։ Նրանից առաջ իր մահկանացուն էր կնքել նրա հովանավոր ու գործի օգնական կաթողիկոս Սահակ Պարթևը:

Թարգմանական գրականություն
Հայերենի այբուբենի կիրառությունը օգնել է ժողովրդի մեջ քրիստոնեության տարածմանն ու նրա վարդապետության քարոզչությանը, որը մինչ այդ տարվում էր հունարենով կամ ասորերենով` մնալով անհասկանալի: Հոգևորականության մեջ դեռևս զգալի թիվ էին կազմում օտարազգիները:
Մի քանի տասնամյակների ընթացքում հունարենից և ասորերենից թարգմանվել են Աստվածաշունչը, եկեղեցական արարողական գրքեր, քրիստոնեական նշանավոր հեղինակների (Եփրեմ ԱսորիԲարսեղ ԿեսարացիԳրիգոր ԱստվածաբանԳրիգոր Նյուսացի,Հովհան ՈսկեբերանԿյուրեղ ԱլեքսանդրացիԱթանաս ԱլեքսանդրացիԿյուրեղ Երուսաղեմցի և ուրիշներ) գործեր։ «Թարգմանչաց դարում» (5-րդ դարը անվանել են նաև այդպես) թարգմանել են ոչ միայն կրոնաեկեղեցական, այլև աշխարհիկ՝ փիլիսոփայական, քերականական, գեղագիտական, պատմական գրքեր։ Հունական դպրոցի ներկայացուցիչները (5-րդ դար և 6-րդ դարի սկիզբ) շարունակել են անտիկ աշխարհի և վաղ քրիստոնեական շրջանի մեծ մտածողների՝ ԱրիստոտելիՊլատոնիՊորփյուրիԴիոնիսիոս ԹրակացուԱփթոնիոսիՍոկրատ Սքոլաստիկոսի գործերի թարգմանությունները։ Թարգմանվել են նաև գեղարվեստական գրականություն հուշարձաններ, ինչպես՝ Կեղծ Կալլիսթենեսի «Աղէքսանդրի պատմութիւնը», Խիկար Իմաստունի «Պատմութիւնք եւ խրատք»ը, վարքեր և վկայաբանություններ։ Որոշ հայերեն թարգմանությունների, մասնավորապես փիլիսոփայական և քերականական աշխատություններին կցվել են սեփական մեկնություններ։ Հայերեն որոշ հնագույն թարգմանություններ բնագրի արժեք և համաշխարհային նշանակություն ունեն, որովհետև նրանց բնագրերը չեն պահպանվել կամ պահպանվել են մասամբ, դրանցից են Հերմես Եռամեծի «Սահմանք», Ձենոնի «Յաղագս բնութեան», Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոն», Փիլոն Եբրայեցու «Յաղագս նախախնամութեան», «Վասն լինելութեան», «Լուծմունք Ելիցն», «Առանց պատրաստութեան ի Սամփ սովն», «Յաղագս բան ունել եւ անասուն կենդանեացդ», Արիստիդեսի «Ջատա գովութիւն», Տիմոթեոս Կուզի «Հակա ճառութիւն», Թեոն Ալեքսանդրացու «Յաղագս ճարտասանական կրթու թեանց» երկերը, Իրինեոսի և Հովհան Ոսկեբերանի ճառերն ու աստվածաբանական գրվածքները, Արիստոտելի «Յաղագս մեկնութեան» և «Ստորոգութիւնք» երկերի մեկնությունները՝ վերագրված նորպլատոնականության ներկայացուցիչ Յամբլիքոսին։
Հնագույն հայերեն թարգմանություններն աչքի են ընկնում բնագրին բացառիկ հարազատությամբ ու ճշգրտությամբ։ Դրանք ընդլայնել են զարգացման ավելի բարձր աստիճանի հասած ժողովուրդների հոգևոր արժեքներին հաղորդակցվելու հնարավորությունները, նպաստել թարգմանչական արվեստի, գիտական մտքի ու գեղագիտական ճաշակի զարգացմանը, նոր տերմինների ստեղծմանը, ազգային գրական լեզվի հարստացմանը։
Հայ գրականություն
Ոսկեդարի հայ պատմիչների երկերը նաև գեղարվեստական գործեր են։ Այդ առումով հատկապես առանձնանում է Եղիշեի աշխատությունը (Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին)։ Գեղարվեստական մեծ շնչով է Եղիշեն ներկայացնում Վարդան ՄամիկոնյանինԱվարայրի ճակատամարտը և շատ այլ իրադարձություններ։ Փավստոս Բուզանդը պատմում է Գնելի, Տիրիթի և Փառանձեմ թագուհու մասին։ Մեծ զարգացում է ապրում վարքագրությունը, որի թեման քրիստոնեական սրբերի սխրագործություններն են (Շուշանիկի վարքը)։ Շուշանիկը սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրն էր, Գուգարաց բդեշխ Վազգենի կինն էր, որից զրադաշտականություն ընդունած ամուսինը պահանջում էր հետևել իրեն և ընդունել պարսից կրոնը։ Շուշանիկին չեն ընկճում ոչ երկաթե կապանքներն ու բանտը, ոչ տանջանքները, և նա, չուրանալով քրիստոնեությունը, սպանվում է ամուսնու կողմից։
Հին հայ բանահյուսության բազմաթիվ նմուշներ պահպանվել են հայ մատենագիրների և, հատկապես, Մովսես Խորենացուերկերում։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո լայն տարածում են ստանում հոգևոր երգերը կամշարականները:

Վաղ միջնադարի գրականություն
Հայոց գրերի գյուտից (405) հետո գրագիտության տարածմանը զուգընթաց Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և նրանց աշակերտների ու հետևորդների ջանքերով կատարվել են թարգմանություններ, ստեղծվել ինքնուրույն գործեր։ Սկզբնավորվել է ազգային մատենագրությունը, որը ծառայել է ազգի ինքնության պահպանմանը և քրիստոնեության ամրապնդմանը։
V դարում ազգային դպրությունը, հայ հին գրականությունը հասել են շատ բարձր մակարդակի, ստեղծվել են հին գրականության դասական նմուշներ՝ Ագաթանգեղոսի, Կորյունի, Եղիշեի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու պատմությունները, Եզնիկ Կողբացու աստվածաբանափիլիսոփայական երկը, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հին և միջին դարերի գրականության ընթացքի վրա։ 5-րդ դարը հետագայում կոչվել է ոսկեդար։



Անհատական աշխատանք
Ներածություն     
Սույն աշխատանքի նպատակն է ներկայացնել Հայաստանի առաջին դարի Արշակունյաց թագավորությունը:
Արտաշեսյան արքայատան անկումից հետո Հռոմեական կայսրությունը ձգտում էր իր ազդեցությունը Մեծ Հայքում պահպանել դրածո թագավորների միջոցով: Հայոց գահի համար պայքարում էին նաև պարթևները: Հայերը հակված էին համագործակցել պարթևների հետ, քանի որ նրանք ավելի մոտ էին սովորույթներով ու բարքերով և, ի տարբերություն Հռոմի, չէին սպառնում հայոց պետականության գոյությանը: Նախկինում Հռոմի հետ դաշնակցած և նրա ազդեցության ոլորտում հայտնված երկրների մեծ մասը հետզհետե կորցրել էին անկախությունը և վերածվել հռոմեական նահանգների` պրովինցիաների: Հայոց գահին Հռոմի օգնությամբ հավակնում էին տիրել Ատրպատականի, Վրաստանի և հարևան այլ երկրների արքայատների ներկայացուցիչները: Սակայն հայերը հրաժարվում էին ենթարկվել այդ դրածոներին, և նրանցից ոչ մեկը չկարողացավ երկար իշխել: Հայերի համակրանքը կարողացավ շահել միայն Պոնտոսի Պոլեմոն թագավորի որդի Զենոնը, որը ստացավ հայկական Արտաշես անունը:
Նա մեծացել էր հայկական միջավայրում, ծանոթ էր հայերի սովորույթներին ու բարքերին, քանի որ հայրը երկար ժամանակ եղել էր Փոքր Հայքի թագավոր: Հայ ժողովուրդը ջանում էր ձերբազատվել հռոմեական դրածոների տիրապետությունից, վերականգնել Մեծ Հայքի թագավորության ինքնուրույնությունը: Պարթև Արշակունիները ցանկանում էին հայկական գահին հաստատել իրենց արքայատոհմի ներկայացուցչին, որպեսզի սերտացնեին համագործակցությունը Հայաստանի հետ և հզոր դաշնակից ձեռք բերեին Հռոմի դեմ պայքարում: Առաջին փորձը կատարվեց 34թ., երբ Հայոց թագավոր հռչակվեց պարթևական արքայի որդին` Արշակ I Արշակունին, սակայն մեկ տարի իշխելուց հետո դարձավ հռոմեացիների կազմակերպած դավադրության զոհ: Բնականաբար, Արշակունիները հետագայում ևս փորձելու էին հաստատվել հայկական գահին, քանի որ նրանց համակրում էր նաև հայոց ավագանին: Պարթևաստանի արքա Վաղարշ I Արշակունին իր եղբայր Տրդատին 52թ. մեծ բանակով ուղարկեց Հայաստան: Հայ ավագանու աջակցությամբ Տրդատը երկրից վտարեց հռոմեացիների դրածո թագավոր վրացի Հռադամիստին: 54թ. Արտաշատ մայրաքաղաքում Տրդատ I-ը (54-88) հանդիսավորությամբ օծվեց Հայոց արքա: Վաղարշ Արշակունին մինչ այդ մյուս եղբորը` Բակուրին դարձրել էր Ատրպատականի արքա: Այսպիսով` Արշակունիների արքայատոհմի իշխանության տակ էին հայտնվում Պարթևստանը, Ատրպատականը և Հայաստանը, որոնց միջև կհաստատվեին սերտ բարեկամական ու դաշնակցային հարաբերություններ: Հռոմեական կայսրության վճռական գործողությունների դիմեց Տրդատ Արշակունուն Հայաստանից վտարելու և իր ազդեցությունը վերականգնելու համար, սակայն նրա ծրագրերը ձախողվեցին հայ-պարթևական համագործակցության շնորհիվ: Ներոն կայսրը 58թ. մեծ բանակով Հայաստան ուղարկեց Կորբուլոնին: Նա 59թ. գրավեց ու ավերեց Արտաշատը, Գառնին, ապա Տիգրանակերտում Հայոց արքա հռչակեց հռոմեական դրածո Տիգրան VI-ին: Այդ ժամանակավոր հաջողությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Վաղարշը զբաղված էր Պարթևստանին ենթակա Վրկանից երկրում բռնկված ապստամբությունը ճնշելով: 60թ. Տիգրան VI-ը հարձակվեց և ավերեց պարթևներին ենթակա Ադիաբենե երկիրը: Վաղարշը հաշտություն կնքեց Վրկանում և բոլոր ուժերով շարժվեց արևմուտք: 61թ. Տրդատը պաշարեց Տիգրանակերտը, իսկ Վաղարշը շարժվեց Ասորիք` Կորբուլոնի դեմ: Վերջինս հաշտություն առաջարկեց, զորքերը հեռացրեց Հայաստանից և ճանաչեց Տրդատի գահակալությունը: Վաղարշը դեսպաններ ուղարկեց Ներոնի մոտ, որպեսզի նա հաստատի հաշտության պայմանագիրը և Տրդատին թագ ուղարկի: Սակայն Ներոնը հրաժարվեց թագ ուղարկել Տրդատին և պահանջեց, որպեսզի նա անձամբ մեկնի Հռոմ և իր ձեռքից ստանա թագը: Ներոնը Հայաստան ուղարկեց նոր բանակ Պետոսի գլխավորությամբ: 62թ. գարնանը Ծոփաց աշխարհի Խարբերդի դաշտում, Հռանդեա վայրում հայ-պարթևական զորքերը հռոմեական բանակին պարտության մատնեցին և պարտադրեցին անձնատուր լինել: Հռոմեացի զինվորները ստիպված էին անցնել երեք նիզակներից կազմված անարգանքի «լծի» տակով, որը խայտառակություն էր նրանց համար: Պարտությունից հետո Ներոն կայսրը հարկադրված եղավ հրաժարվել ռազմական միջամտություններից և Կորբուլոնին լիազորեց բանակցություններ վարել: 64թ. կողմերի միջև հաշտության պայմանագիր կնքվեց: Տրդատի պահանջով այն ստորագրվեց Հռանդեայում՝ հռոմեական զորքերի պարտության վայրում: Դրանով նա ցույց էր տալիս, որ Հայոց գահին է բազմում ոչ թե Հռոմի ողորմածության, այլ իր հաղթանակի շնորհիվ: Հռոմը եւ Պարթևստանը պայմանագրով ճանաչեցին Տրդատ I-ի գահակալությունը, Մեծ Հայքի անկախությունը և իրենց զորքերը հեռացրին նրա սահմաններից: Միաժամանակ պայմանավորվեցին, որ այսուհետև Մեծ Հայքի գահի թեկնածուին առաջադրելու էր Պարթևստանը և հաստատելու էր Հռոմը: 65թ. Տրդատ I-ը իր ընտանիքով և 3.000-ոց շքախմբով մեկնեց Հռոմ: Ուղևորության ծախսերը պարտավորվեց վճարել հռոմեական արքունիքը: Հռոմում Ներոնը Տրդատ I-ին մեծ հանդիսավորությամբ օծվեց Մեծ Հայքի թագավոր և նրա պատվին կազմակերպեց ճոխ հանդիսություններ: Ներոնը խոշոր գումարներ հատկացրեց պատերազմի ժամանակ ավերված հայկական քաղաքները վերականգնելու համար: Տրդատը 66թ. վերադարձավ Հայաստան, զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ և շինարարական աշխատանքներով: Նա վերականգնեց Արտաշատը, Գառնին, ուր կառուցեց Արևի աստված Միհրին նվիրված հեթանոսական տաճարը և այլն: Տրդատ I-ը կառավարեց մինչև 88թ. և Մեծ Հայքում հիմք դրեց Արշակունի արքայատոհմի իշխանությանը, որն աննշան ընդհատումներով կառավարեց մինչեւ 428թ.:

Հայ Արշակունիների գահացանկը
Տրդատ Ա (52-ից, պաշտոնապես՝ 66-88)
Աշխադար (110-113)
Վաղարշ Ա (117-140/4)
Բակուր Ա (161-162)
Վաղարշ Բ (186-198)
Խոսրով Ա (198-216)
Տրդատ Բ (217-252)
Տիրան (338-350)
Արշակ Բ (350-368)
Պապ (369-374)
Վարազդատ (374-378)
Խոսրով Դ (384-389)
Արտաշես Գ (422-428)

Աղբյուրը- http://hayenq.do.am/index/arshakowniner/0-16


Դասագիրք- (Հայոց պատմություն 10), (ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր), (Երևան 2009 թվական), (Հեղինակներ-Ա.Մելքոնյան, Հ.Ավետիսյան, Ա.Մովսիսյան, Պ.Հովհաննիսյան, Է.Դանիելյան, Վ.Բարխուդարյան, Գ.Հարությունյան, Պ.Չոբանյան)



 Մարկոս Լիկինիոս Կրասոս

Մարկոս Լիկինիոս Կրասոսը ծնվել է մ.թ.ա 115 թվականին: Հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ է, եռապետ, իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկը։
Նա մեծ հարստություն է կուտակել Սուլլայի պրոսկրիպցիաների ժամանակ։ 71թ. Գնեոս Պոմպեոսի հետ ճնշել է Սպարտակի ապստամբությունը։ 60թ. Հուլիոս Կեսարի և Պոմպեոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը։ Մ. թ. ա. 55-ին երկրորդ անգամ ընտրվել է կոնսուլ, ստացել Ասորիքի կառավարումը։
Մ. թ. ա. 54-ին հարձակվել է Պարթևաստանի վրա, գրավել մի քանի քաղաք, ապա վերադարձել Ասորիք՝ ձմեռելու։ Հայոց արքա Արտավազդ Բ-ն Մեծ Հայքը հռոմեական և պարթևական զորքերի հարձակումներից զերծ պահելու համար այցելել է Կրասոսին, առաջարկել պարթևների դեմ արշավել Հայաստանի վրայով և ոչ Միջագետքի ամայի տարածություններով, ինչպես որոշել էր Կրասոսը։ Մերժելով այդ ծրագիրը՝ Կրասոսը մ. թ. ա. 53 թ. գարնանը իր զորքերով՝ մոտավորապես 52-54 հազար մարտիկ, անցնում է Հռոմի և Պարթևաստանի սահման հանդիսացող Եփրատ գետը՝ նախաձեռնելով Պարթևական արշավանքը։ 53 թ. հունիսի 9-ին Խառանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հռոմեական զորքերը ջախջախվում են։ Ճակատամարտում զոհվում են Կրասոսը և նրա որդին, սպանվում է 20, 000 և գերի վերցվում մոտավորապես 10, 000 հռոմեական զինվոր։ Հարուստ ավարի հետ միասին պարթևները գրավում են լեգեոնների արծվադրոշները, ինչը մեծագույն անարգանք էր հռոմեական զենքի և Հռոմի փառքի համար։ Պարթևական զորավար Սուրենը Մեծ Հայքում գտնվող պարթևաց արքա Որոդես II-ին է ուղարկել Կրասոսի գլուխը, որը ցուցադրվել է Արտաշատում՝ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ»-ի ներկայացման ժամանակ։

Քաղաքակրթություն և մշակույթ
Քաղաքակրթությունը հոգևոր, նյութական ու քաղաքական մակարդակի բարձր աստիճանն է: Այն իր մեջ ներառում է մշակութային տարբեր ոլորտներ: Այսինքն քաղաքակրթությունը  բնորոշում է հասարակության զարգացման մակարդակը: Քաղաքակրթությունը բնութագրվում է սոցիալական համակարգով, պետության ձևավորմամբ, դասակարգերի և մասնավոր սեփականության առաջացմամբ:
 Քաղաքակրթության տարրերն են.
  1. պետությունը՝ որպես հասարակական ինստիտուտ,
  2. գիտությունը, գիտատեխնիկական առաջընթացը՝ որպես մարդու և հանրության կենսապայմանների նորարարական փոփոխությունների հզոր միջոց,
  3. արվեստը՝ որպես հանրության պատմական հիշողության պահպանման և փոխանցման ձև,
  4. էլիտան՝ որպես կենսակերպ և վարվելակերպ սահմանող ու դրանց վերիմաստավորող,
  5. եկեղեցին՝ որպես կենսական ուղենիշների, աշխարհի հոգևոր անաղարտ նկարագրի և բարոյականության չափանիշների ժառանգականությունն ապահովող սոցիալական ինստիտուտ:
  • Քաղաքակրթություն ասելով հասկանում ենք հասարակության սոցիալական ողջ համակարգը, մինչդեռ մշակույթ ասելիս պետք է ընդգծել, թե խոսքը որ ոլորտի մասին է: 

Մշակույթը հոգևոր և նյութական արժեքների աբողջությունն է, որը ստեղծվել է մարդկության կողմից նրա գոյության ողջ ընթացքում: Այն ներառում է մարդկանց ինքնաարատահայտման և ինքնագիտակցության բոլոր ձևերը և տեսակները:
Այն առաջին հերթին հիմնված է հոգևոր ոլորտի վրա և չի հետևում որոշակի սահմանված նորմերի և կանոնների: Իսկ քաղաքակրթությունը սկսվում է մարդկային վարքագծի որոշակի նորմերի սահմանման հետ:

Комментариев нет:

Отправить комментарий