Հասարակագիտություն

Վերածնունդ


Վերածնունդը կամ Ռենեսանսը Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների մշակութային և գաղափարական զարգացման դարաշրջան է, երբ միջնադարյան մշակույթից անցում է կատարվել նոր ժամանակի մշակույթին, (Իտալիայում՝ 14-16-րդ դարերում, մյուս երկրներում ՝ 15-16-րդ դարերում)։
Իտալական Վերածնունդը բաժանվում է 2 խոշոր ժամանակաշրջանների՝ Նախավերածնունդ (Պրոտոռենեսանս) և Վերածնունդ(Ռենեսանս), վերջինս իր հերթին բաժանվում է 3 փուլերի՝
1.Վաղ Վերածնունդ /14-15 դարեր/
2.Բարձր վերածնունդ /15-րդ դարի վերջ-16- րդ դարի առաջին քառորդ/
3.Ուշ վերածնունդ /16- րդ դար/
Վերածննդի մշակույթ


Վերածննդի մշակույթին բնորոշ են անտիկ մշակույթի հիմնական հատկանիշները, մարդասիրական աշխարհայացքը, անտիկ մշակութային ժառանգությունը «վերածնելը». այստեղից էլ՝ դարաշրջանի անվանումը, որը շրջանառության մեջ է դրել իտալացի նկարիչ և ճարտարապետ Ջորջո Վազարին (Բարձր Վերածնության շրջան): 
Ծագելով Իտալիայում՝ Վերածնունդը հենց այդ երկրում էլ ստացավ առավել ավարտուն դասական տեսք։ Վերածնունդը որպես ամբողջական դարաշրջան գոյություն է ունեցել միայն Իտալիայում։

ա) վաղ վերածնունդ

Վաղ Վերածննդի արվեստը ծաղկում է ապրել 15-րդ դարում Ֆլորենցիայում։ Իտալացի արվեստագետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է վառ արտահայտված անհատական գծերով մարդը։ Դիմանկարը և բնանկարը հաստատվեցին որպես ինքնուրույն ժանրեր։ Մեծ դեր խաղաց Ֆլորենտացի գիտնական և ճարտարապետ Ֆիլլիպո Բրունելեսկիի գծային Հեռանկարի հայտնագործությունը։ Դա թույլատրեց նկարիչներին կտավի հարթության վրա ստանալ եռաչափ տարածական կատարյալ պատկերներ։

բ) բարձր վերածնունդ


Վերածննդի շրջանի բարձրակետը համընկնում է 16-րդ դարի առաջին քառորդին, այդ շրջանն էլ ստացել է Բարձր Վերածնունդ անվանումը։ Այդ շրջանը հանդես է գալիս Լեոնարդո դա Վինչիի արտահայտիչ գործերով, Ռաֆայել Սանտիի պայծառ ներդաշնակությամբ հագեցած կտավներով, Միքելանջելոյի պայքարի պաթոսով ներթափանցված քանդակներով և որմնանկարներով, ՋորջոնեիՏիցիանի և այլոց կոլորիտով կենսահարուստ նկարներով։ 16- րդ դարի երկրորդ կեսից սկսած Իտալիայի արվեստը սուր ճգնաժամ է ապրել։ Ի հայտ է եկել մաներիզմի սուբյեկտիվորեն նրբացրած արվեստը, որը արտահայտել է Վերածննդի իդեալների նկատմամբ հիասթափություն։ Բախումների ողբերգականությունը հերոսի պայքարն ու անխուսափելի կործանումը դարձել են Միքելանջելոյի Տիցիանի ստեղծագործությունների ուշ շրջանի գլխավոր թեմաները։

գ) ուշ վերածնունդ

1527 թ.–ին կայսերական զորքերի կողմից Հռոմը կողոպտվելուց հետո իտալական Վերածնունդը հայտնվում է ճգնաժամի մեջ։ Ռաֆայելի ուշ արվեստում արդեն իսկ նկատվում է գեղարվեստական նոր գիծ՝ մաներիզմ: Այս շրջանին հատուկ են գծերի պրկվածությունը և կոտրատվածությունը, արտաքինի, հաճախ՝ ձգվածությունը, անգամ ձևախախտությունը, դիրքերի լարվածությունը և անբնականությունը, անսովոր կամ արտասովոր տպավորությունները՝ կապված չափսերի, լուսավորության կամ հեռանկարի հետ, գունային խայթող գամմայի կիրառումը, հորինվածքի ծանրաբեռնվածությունը և այլն։ Մաներիզմի առաջին վարպետները՝ ՊարմիջանինոնՊոնտորմոնԲրոնզինոն, ապրում և աշխատում էին Ֆլորենցիայում՝ Մեդիչի տան դուքսերի արքունիքում։ Ավելի ուշ մաներիստային նորաձևությունը տարածվեց ամբողջ Իտալիայով և դրա սահմաններից դուրս։ 1590-ականներին մաներիզմին փոխարինելու եկավ բարոկկոյի արվեստը անցումային փուլի Տինտորետտո և Էլ Գրեկո ներկայացուցիչների հետ մեկտեղ։

Վերածննդի փուլերը

Իտալացի քանդակագործ և նկարիչ Անդրեա Դել Վերոկկո
Հղումը- http://www.qezhamar.com/?p=44198



Jazz- երաժշտական ուղղություն

Ջազը 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում աֆրիկյան և եվրոպական երաժշտական ոճերի սինթեզման արդյունքում առաջացած երաժշտական արվեստի ձև է։ Ջազ երաժշտության բնորոշ գծերից էին իմպրովիզացիան, և ռիթմիկ ֆակտուրայի կատարման ունիկալ եղանակներից՝ սվինգը։ Ջազը կառուցվածքով և առանձնահատկություններով արևմտաաֆրիկյան (սևամորթների) և արևմտաեվրոպական (սպիտակամորթների) 300-ամյա երաժշտական ավանդույթների միահյուսումն է։

Սևամորթ ստրուկների թախծոտ երգերի և անգլիական ժողովրդական մեղեդիների փոխազդեցությամբ ստեղծված ջազն անցել է ձևավորման բարդ ուղի. իր հատուկ ռիթմերով, հորինվածքային սկզբունքներով արտահայտել է սևամորթների հույզերն ու ազատության ձգտումը։ Ջազի օրրանը Նյու Օռլեանն է, որտեղ 1917 թվականին «Օրիջինալ Դիքսիլենդ Ջազ-Բանդ» խումբը թողարկել է առաջին ձայնապնակը, իսկ հետագա զարգացումը կապված է Սենտ Լուիսի, Կանզաս Սիթիի, ապա՝ ՉիկագոյիՆյու Յորքի գիշերային պանդոկներում ու տոնավաճառներում հանդես եկող բազմաթիվ «ջազ-բանդերի» (ջազ-խմբեր) գործունեության հետ։
           
Ջազի պատմություն

1920-1930-ական թվականներին, երբ Արևմտյան Եվրոպայում ընդունվել է ամերիկյան ջազային երաժշտությունը,ԱՄՆ-ում այն արդեն ճանաչված ու սիրված արվեստ էր։ Այդ ժամանակաշրջանը հայտնի է որպես «ջազային տենդի» տարիներ, երբ ջազն արագորեն տարածվել է ողջ աշխարհում՝ գրեթե ամենուր հարմարվելով տվյալ ժողովրդի երաժշտական մշակույթին։ 1940-ական թվականների 2-րդ կեսից բի-բոփ ուղղությամբ սկսվել է ժամանակակից ջազի զարգացումը. սաքսոֆոնահար Չառլզ Փարկերի և շեփորահար Դիզի Գիլլեսպիի շնորհիվ ջազը հասել է պրոֆեսիոնալ նոր մակարդակի։ Հետագայում հաջորդել են քուլ (Մայլզ Դևիս, Լեսթեր Յանգ), ֆրի (Ջոն Քոլթրեյն, թելոնիուս Մոնկ), մոդալ (Քեյթ Ջալեթ), լատինո և ժամանակակից ջազի այլ ուղղություններ։ Վոկալ ջազում հանրահայտ են Էլլա Ֆիցջերալդը, Լուի Արմսթրոնգը, Բիլլի Հոլիդեյը, Կարմեն Մակ Ռեյը, Նեթ Քինգ Քուլը և ուրիշներ։ Ջազի ազդեցությամբ համաշխարհային երաժշտության մեջ ստեղծվել են ժամանակակից փոփ երաժշտության տարբեր ոճեր (սոուլ, փոփ-ջազ)։ 
Հայաստանում առաջին ջազային նվագախմբերն ստեղծվել են 1935 թվականին։ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում՝ բացման օրվանից գործել է ջազային նվագախումբ, որը ղեկավարել է երաժշտագետ Ռոբերտ Աթայանը, 1937 թվականին՝ շեփորահար Ցոլակ Վարդազարյանը։ 1938 թվականին Արտեմի Այվազյանը ձևավորել է նոր նվագախումբ։ Նա իր ստեղծագործություններում յուրովի զուգորդել է էստրադային երաժշտությանը բնորոշ գծեր և հայկական ժողովրդական մեղեդիների ռիթմն ու հնչերանգը, որոնք հետագայում կիրառել են Կոնստանտին Օրբելյանը, Ստեփան Շաքարյանը, Մարտին Վարդազարյանը և ուրիշներ։ 1956 թվականից նվագախումբը ղեկավարել է Կ. Օրբելյանը։ 1960-1970-ական թվականներին հայկական ջազարվեստը ճանաչվել է նաև արտասահմանում. հայ երաժիշտները հյուրախաղերով շրջագայել են եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում, մասնակցել միջազգային փառատոների։ 1954 թվականին Կ. Օրբելյանի ստեղծած գործիքային նվագախմբի (5 հոգի) հիման վրա ստեղծվել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (երկացանկում՝ սվինգ ջազային ուղղության գործեր), որը ղեկավարել են Մարտին Վարդազարյանը (1954-1972 թվական), Մելիք Մավիսակալյանը (1972-1986 թվական), 1986 թվականից ղեկավարում է Երվանդ Երզնկյանը։  1990-ական թվականների սկզբին ստեղծված Արմեն (Չիկո) Թութունջյանի ջազային խումբը՝ «Չիկոն և ընկերները», խթանել է Հայաստանում ջազի հետագա զարգացումը. կատարում է դասական ջազի երկեր։
Մեծ ճանաչում ունի Արտո Թունջբոյաջյանի «Արմինիան Նեյվի Բենդ» («Armenian Navy Band») խումբը, որի ստեղծագործության հիմքը հայկական ֆոլկլորն է։ 1998 թվականին Երևանում կազմակերպվել է ջազային երաժշտության առաջին միջազգային փառատոնը՝ «Ջազ արտ» («Jazz art») ակումբի ղեկավար Լևոն Մալխասյանի և պրոդյուսեր Արթուր Ասատրյանի ջանքերով։ 2000 թ-ի փառատոնի հյուրն էր ամերիկացի աշխարհահռչակ դաշնակահար Չիկ Կորեան, որի հետ իր առաջին ելույթն է ունեցել 13-ամյա, այժմ՝ հանրաճանաչ դաշնակահար Տիգրան Համասյանը։ 2005 թվականից Երևանում կազմակերպվում են ջազի ամենամյա փառատոներ (կազմակերպիչ՝ Արմեն Թութունջյան)։

Ներկայումս ջազը նաև մեծ տարածում ունի Երևանի շատ երաժշտական դպրոցներում, որոնցից մեկն է Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը: Այնտեղ ջազ երաժշտություն է մատուցում Դավիդ Գեոդակյանի գլխավորած Ջազ Բենդը, որտեղ բաս կիթառիստը իմ եղբայրն է՝ Ռոբերտ Կարապետյանը:

Ինձ թվում է, որ ջազ երաժշտությունը իր տեսակով երաժշտական ոճերի մեջ միշտ կմնա բարձր դիրքերում:
                                      

                                     Ուշադրություն և հիշողություն

Ուշադրություն
·        Ուշադրության նկարագիր
Ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն և կենտրոնացվուծությունն է դեպի որոշակի առարկաները, երևույթները, որոնք անձի համար ունեն նշանակություն:
·        Ուշադրության առանձնահատկությունները
1.   Կենտրոնացում
Կենտրոնացումը արտահայտում է ուշադրության կենտրոնացվածության աստիճանը տվյալ առարկայի վրա:
2.   Ծավալ
Ծավալը արտահայտում է առարկաների, օբյեկտների այն քանակը, որոնք միաժամանակ կարող են ընդգրկված լինել ուշադրության ոլորտում և ընկալվել: Եվ աղջիկների ուշադրության ծավալն ավելի մեծ է, քան պատանիներինը:
3.   Տեղափոխելիություն
Մարդը գիտակցաբար իր ուշադրությունը մի օբյեկտից տեղափոխում է մեկ այլ օբյեկտի վրա:
4.   Բաշխում
Միաժամանակ մի քանի օբյեկտներ ուշադրության ոլորտում պահելու և մի քանի գործ կատարելու հնարավորությունն է:


·        Ուշադրության տեսակները
1.   Արտաքին
Մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի արտաքին աշխարհի առարկաները:
2.   Ներքին
Մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի սեփական ներաշխարհի բովանդակությունը:
3.   Ոչ կամածին
Մարդն ինքնաբերաբար, իր կամքից անկախ ուշադրություն է դարձնում որևէ երևույթի վրա:
4.   Կամածին
Մարդը, ունենալով կոնկրետ նպատակ, կամքի լարումով հոգեկան գործունեությունն ուղղում է որևէ առարկայի կամ երևույթի վրա:
5.   Հետկամածին
Ծնվում է որպես կամածին ուշադրություն, ապա հետաքրքրության առաջացման շնորհից դառնում ոչ կամածին:


Հիշողություն

Հիշողությունը մարդու անձի, նրա ես-ի և ինքնագիտակցության ամբողջականության և անընդհատության հիմքն է: Հիշողությունն ընկած է անձի բոլոր հոգեկան գործընթացքների հիմքում:
Հիշողությունն ըմկալվածը (գիտելիքներ, կարողություններ, տեղեկատվություն) հոգեկանում մտապահելու, պահպանելու և հետագայում վերարտադրելու ընդունակությունն է:


Հիշողության գործընթացներ
Հիշողության գործընթացներն են մտապահումը, պահպանումը, վերարտադրումը և մոռացումը: Այս գործընթացները փոխադարձորեն կախված են միմյանց հետ: Հիշողությունը բնութագրելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործունեության բնույթը և առանձնահատկությունները, նյութի սերտման նպատակը:

Կան հիշողության տարբեր տեսակներ
1.   Շարժողական հիշողություն
Շարժողական հիշողությունը շարժումների և շարժողական համակարգերի (քայլել, վազել, գրել, խոսել) մտապահումն ու վերարտադրությունն է:
2.   Հուզական հիշողություն
Հուզական հիշողությունը հույզերի ու հուզական վիճակների մտապահումն ու վերարտադրությունն է:
3.   Բառատրամաբանական հիշողություն
Բառատրամաբանական հիշողությունը բառերի, հասկացությունների ձևով արտահայտված տեղեկատվության մտապահումն ու վերարտադրումն է:
4.   Պատկերավոր հիշողություն
Պատկերավոր հիշողության դեպքում տեղեկատվությունը մտապահվում ու վերարտադրվում է մտապատկերների միջոցով (տեսողական, լսողական և այլն):


Մոռացում

Մոռացումը հիշողության կարևոր գործընթացներից է: Մոռացված նյութը հիշելու համար մարդն իրականցնում է կրկնման, ճանաչման, մտաբերման գործողություններ: Ամենից առաջ մոռացվում են նյութի երկրերդական և ոչ էական մասերը: Նյութի կայուն նշանակություն ունեցող մասը, ձուլվելով համապատասխան գիտելիքների հետ, օգտագործվում է մարդու հետագա գործունեության մեջ: Մոռացման գործընթացում գործում են պրոակտիվ (նախաակտիվ) և ռետրոակտիվ (հետակտիվ) արգելումներ:
Պրոակտիվ արգելակում ասելով հասկանում ենք նախորդ գործունեության բացասական ազդեցությունը հետագա գործունեության ընթացքի վրա:
Ռետրոակտիվ արգելակում ասելով, ընդհակառակը, հասկանում ենք հետագա գործունեության բացասական ազդեցությունը նախորդ գործունեության արդյունքների վրա:



Կոնֆլիկտներ 

1. Կոնֆլիկտների հոգեբանական բնութագիրը


Կոնֆլիկտը միջազգային այն տերմիններից է, որի իմաստը հետևյալն է, այն հակադարձ նպատակների, հայացքների, ձգտումների, միտումների, դրդապատճառների բախում է, որի հետևանքով անձն ապրում է հոգեկան աններդաշնակություն, պրոբլեմային վիճակ: Յուրաքանչյուր կոնֆլիկտ ունի իր թե դրական, թե բացասական կողմերը` կախված տարբեր հանգամանքներից: Այնինչ, այն կարծիքն է ձևավորվում, որ կոնֆլիկտը վատ, անախորժություններով լի, տհաճ երևույթ է, բայց եթե հաշվի առնենք, որ կոնֆլիկտը (թե միջանձնային, թե ներանձնային) նպաստում է ներքին պոռթկումների, լարվածության, ֆրուստրացիոն վիճակների արտամըղմանը, բացասական ապրումների դուրս թափմանը, ապա հասկանալի է նաև կոնֆլիկտի դրական կողմը, որը նպաստում է հոգեկան կոմֆորտ վիճակի առաջացմանը և ներքին հանգստությանը: 

2. Մարդկային պոխհարաբերությունների հոգեբանություն

Քանի դեռ բախում է, քանի դեռ կա զարգացում, փոփոխություն, մշտապես կլինի նաև կոնֆլիկտ, բախում, հակասություն: Բախումներն անկասկած, լավ բանի չեն հանգեցնում, խան-գարում են ընդհանուր գործին, խոչընդոտում դրա իրականացման փոխհամաձայնեցված ջանքերը, խաթարում են մարդկային փոխհարաբերությունները, առաջացնում լարվածություն և ցնցումներ, որոնք բացասաբար են անդրադառնում մարդու առողջության, հոգեկան աշխարհի վրա: Ուստի շատ մարդիկ հիմնականում խուսափում և վախենում են բախումներից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակամարտող կողմերը չեն սիրում ՙկոնֆլիկտ՚ անվանել այն, ինչ տեղի է ունենում իրենց միջև: Նրանք նշում են. ՙՄենք չենք վիճում, պարզապես մեր կարծիքները չեն համընկնում՚: Կարելի է ենթադրել, որ գոյություն ունեն կոնֆլիկտի դրսևորման տարբեր ձևեր: Սակայն կոնֆլիկտը չի կարող ունենալ միայն բացասական հետևանքներ: 

ա. Կոնֆլիկտների նախնական հաղթահարման ուղիները

1. Կոնֆլիկտի կանխատեսում. 

Կոնֆլիկտի կանխատեսումը օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանների, մարդկանց փոխգործակցության, ինչպես նաև անհատական հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրումն է: 

2. Կոնֆլիկտի կանխարգելում

Կոնֆլիկտի կանխարգելումը սուբյեկտի կառավարման գործունեության տեսակ է, որն ուղղված է կոնֆիկտի ծագմանը խոչընդոտելուն: Այն իրականացվում է կանխատեսման հիման վրա: Այստեղ գործունեությունն ուղղվում է կոնֆլիկտոգենի չեզոքացմանը:

3. Կոնֆլիկտի կարգավորում 

Սա սուբյեկտի այնպիսի գործունեություն է, որն ուղղված է կոնֆլիկտի թուլացմանը, սահմանափակմանը, մարմանը: Կոնֆլիկտի կարգավորումը հիմնականում կիրառվում է այն ժամանակ, երբ կոնֆլիկտը դրսևորված է մակերեսային կամ բացահայտ ձևով:

4. Կոնֆլիկտի լուծում


Հոգեբանական խառնվածքներ

Խառնվածքը մարդու այն բնածին, ժառանգական հատկությունն է, որը արտացոլում է նրա վարքի դինամիկական , հետևաբար նրա որակները ավելի կայուն և մշտական են մարդու մյուս հոգեբանական առանձնահատկությունների համեմատ։ Խառնվածքը այն կենսաբանական հիմքն է, որի վրա կառուցվում է անձնավորությունը որպես սոցիալական էակ։ 

Խառնվածքի տեսակները


ՍԱՆԳՎԻՆԻԿ- Բարձր ռեակտիվություն։  Գոյություն չունեցող փաստն անգամ կարող է ուժեղ ջղայնացնել։ Աշխույժ և մեծ եռանդով արձագանքում է այն ամենին, ինչը գրավում է ուշադրությունը։ Ըստ դեմքի արտահայտության՝ կարելի է կռահել, ինչպիսին է նրա տրամադրությունը, վերաբերմունքը առարկայի կամ մարդու նկատմամբ։ Արագ կենտրոնացնում է ուշադրությունը։ Ցածր զգայունություն (սենզիտիվություն)։
Բարձր ակտիվություն։ Շատ աշխույժ, էներգիայով լի և աշխատունակ է։ Դասի ժամանակ հաճախ ձեռք է բարձրացնում, կարող է երկար աշխատել և չհոգնել, եռանդով սկսում է նոր գործը։ Ակտիվություն և ռեակտիվությունը հավասարակշռված են. նրան հեշտ է կարգի հրավիրել, կարգապահ դարձնել։ Նա լավ է տիրապետում իր զգացմունքներին և ինքնաբերական ռեակցիաներին։
Շարժումները արագընթաց են, խոսքի տեմպը բարձր, արագ ներգրավում է նոր գործունեության մեջ։ Մտքի արագություն և հնարամտություն։ Բարձր պլաստիկություն։ Զգացմունքները, տրամադրությունը, հետաքրքրություններն ու ձգտումները շատ փոփոխական են։ Հեշտությամբ ընկերանում է նոր մարդկանց հետ և ընտելանում պահանջներին ու իրադրությանը։
ԽՈԼԵՐԻԿ- Ինչպես և սանգվինիկը, առանձնացվում է սակավ զգայունությամբ, բարձր ռեակտիվությամբ և ակտիվությամբ։ Բարձր ռեակտիվությունը իշխում է ակտիվության վրա։ Այդ պատճառով էլ անսանձելի, անհամբերատար, անզուսպ և ջղային է։ Սակավ պլաստիկություն ունի, բայց ավելի ռեգիդություն, քան թե սանգիվինիկը։ Այստեղից՝ ձգտումների ու հետաքրքրությունների մեծ կայունություն, բարձր համառություն, ուշադրության փոխանցման դժվարություններ։
ՖԼԵԳՄԱՏԻԿ-Ցածր զգայունություն։ Սակավ հուզվածություն։ Դժվար է զվարճացնելը, ջղայնացնելը կամ տխրեցնելը։ Երբ դասարանում բոլորը ուրախ ծիծաղում են ինչ-որ առիթով, նա մնում է անդրդվելի։ Սեծ անախորժությունների դեպքում մնում է անվրդով, հանգիստ։ Դիմախաղը աղքատ Է։ Շարժումները արտահայտիչ չեն։ Աշխույժ է, առանձնացվում է իր աշխատասիրությամբ։ Բարձր ակտիվությունը զգալիորեն գերիշխում է ցածր ռեակտիվության վրա։
Առանձնացվում է համբերատարությամբ, զսպվածությամբ, ինքնատիրապետմամբ։ Շարժումների և խոսքի ցածր տեմպ, հնարամիտ չէ։ Ռեգիդ է։ Դժվարությամբ է փոխանցում ուշադրությունը։ Դժվարությամբ է հարմարվում նոր իրադրությանը և վերակառուցում հմտություններն ու սովորությունները։ Ինտրովերտիվ տիպ է։ Դժվարությամբ է մտերմանում նոր մարդկանց հետ, դժվարությամբ արձագանքում արտաքին տպավորություններին։ 
ՄԵԼԱՆԽՈԼԻԿ- Բարձր զգայունություն։ Բարձր զգայունակություն, դյուրազգացություն (զգացությունների ցածր շեմեր)։ Աննշան առիթը կարող է արցունքներ առաջացնել աչքերում։ Չափից դուրս խոցելի, խռովկան է։ Հիվանդագին զգայուն է։ Ցածր ռեակտիվունակություն։ Դիմախաղն ու շարժումները արտահայտիչ չեն։ Ցածրաձայն է։ Շարժումները աղքատ են։ Լացում է կամացուկ։ Հանգիստ ծիծաղում է և հազվագյուտ է ծիծաղում բարձր։ Ցածր ակտիվություն ունի։ Հազվագյուտ է բարձրացնում ձեռքը դասերին, անվստահ է իր ուժերի վրա, ամաչկոտ է, աննշան դժվարությունը թևաթափ է անում, աշխույժ չէ, համառ, հաստատակամ չէ, շուտ է հոգնում, սակավ աշխատունակ է։ Ուշադրությունը հեշտությամբ շեղում է և անկայուն է։


Սա սուբյեկտի այնպիսի գործունեություն է, որն ուղղված է կոնֆլիկտի ավարտին:

Տարազը կենցաղի և մշակույթի՝ ավանդականությամբ բնութագրվող տարրերից է, մարդու ցեղային,, սեռային պատկանելությունը ցույց տվող, հասարակական նշանակությունը բնութագրող խարհրդանիշ: Ավանդական տարազը կայուն հատկանիշներով արտացոլում է տվյալ էթնոսի մշակութային ինքնատիպությունը ու ազգային խառնվածքի առանձնահատկությունները: Այն կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից և գլխի հարմարանքից, ներառում է ինչպես հագուստը, գլխանոցը, այնպես էլ դրանց ածանցվող արդուզարդը, ինչպես ժողովուրդն է ասում՝ հագուստ-կապուստը:
Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք XIV դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ՝ արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիատկությունը, օդի կարմիրը և հրո դեղինը: Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն: Տարազային համալիրն  իրականացնում է տարբեր գործառույթներ՝  սոցիալական, սեռատարիքային, գեղագիտական, ծիսահրամայական, էրոտիկ և այլն:
Մարդկանց պաշտպանելով ցրտից կամ շոգից՝ հագուստը կատարել է գործնական ֆունկցիա, մարմինը զարդարելով՝ ձեռք է բերել  գեղագիտական նշանակություն: Գեղագիտական և էրոտիկ ֆունկցիաները շատ կարև դեր են խաղացել տարազի համալիրում՝ հիմնականում միտում ունենալով գրավել հակառակ սեռի ուշադրությունը: Ժողովուրդը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել տարիքային և սեռային որոշակի խմբի հագուտին՝ հատկապես հոգ տանելով չամուսնացած աղջիկների և տղաների, հարսների հագուստ-կապուստին: Տոնածիսական հագուստը ունեցել է հմայական, պահպանական ֆունկցիա՝ նպատակ հետապնդելով զերծ պահել կրողին չար ուժերից:
Հայկական տարազը հայոց բազմաբարբառ լեզվի նման բազմաբնույթ է: Մեկ համահայկական տարազ չկա: Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն յուրահատուկ տարազով, այդ նահանգի յուրաքանչյուր գավառ միայն իրեն բնորոշ զարդանախշերով, գավառի  յուրաքանչյուր ընտանիք, այդ ընրանիքի յուրաքանչյուր աղջիկ իր տարազի յուրահատկությամբ տարբերվում էր մյուսից:
ՏՂԱՄԱՐԴՈՒ տարազը  ավելի շուտ է կորցրել ազգային նկարագիրը: Բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (մապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար): Շապիկի օձիքը զարդարում էին ասեղնագործ նախշերով: Հագուստը հիմնականու կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը: Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից: Առանց չերքեզիի երևայլը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղենակին՝ համարվում էր անընդունելի: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց:
Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազը տարբեր էր նաև տղամարդկանց դեպքում:
Արևելյան գավառներում տարածված էր կովկասյան տարազաձևը, որը կազմված էր ներքնազգեստից, կարճ վերնազգեստից, չուխայից: Ձմռանը հագնում էին լայն մուշտակ՝ առանց գոտու, գլխին կրում էին գառան կամ ոչխարո մորթուց գլխարկ:
Արևմտահայերի տարազը տարբերվում էր: Այն կազմված էր ասեղնագործ տարրերով տաբատից, կարճ անթև զգեստից, վերնաշապիկից, կարճ վերնազգեստից: Շապիկի թևքերը հարդարվում էին ասեղմագործություններով, մեջքին կապում էին բրդյա գոտի: Դնում էին սպիտակ, կոնի ձևով գլխարկներ:
Գուլպան և ոտնամանը հայոց տարազի անբաժան մասն  են կազմել, որոնք նաև պաշտպանել են ցրտից: Ուրարտական շրջանում կրել են երկայնակի կամ լայնակի գծանախշերով, երկրաչափական, մարդակերպ, թռչնաձև, շրջանաձև , քառանկյունաձև, խաչաձև նախշերով գուլպաներ:
Կին թե տղամարդ հագել են կաշվե սրածայր ոտնաման՝ տրեխ:
Տարազի կարևոր բաղադրիչ է կազմել զարդը, որն արտահայտել է կրողի գեղագիտական նախասիրությունը: Զարդերի հատուկ խումբ են կազմել հմայելի պարագաները՝ աչքուլունք, հուռութ, խաչեր: Կիրառել են հիվանդություններ բուժելու նպատակով՝ հմայական, ծիսական աղոթքների ուղեկցությամբ:

Թեև Արևմտյան և Արևելյան Հայաստանում  հայ ավանդական զարդարանքի պարագաները տարբերվել են, բայց ունեցել են որոշ ընդհանրություններ՝ գույնի, ձևի, իմաստաբանության առումով:


Հռոմեական դիցաբանություն


Հռոմեական դիցաբանությունը,ավանդական պատմություններիամբողջություն էորը վերաբերվում է Հին Հռոմի ծագմանը «Հռոմեականդիցաբանություն» տերմինը կարող էվերաբերվել նաև ցանկացածժամանակաշրջանի և մշակույթների այններկայացուցիչներինորոնց գործերումդիտարկվում է հռոմեական մշակույթը ևգրականությունըՀռոմեացիները սովորաբար այս ավանդություննները որպեսպատմական իրադարձություն էին մեկնաբանում՝ նույնիսկ եթե դրանցմեջ գերբնական կամ հեքիաթային տարրեր էին առկա:
Հռոմեական կրոնի և առասպելների ուսումնասիրությունը բարդանումէ Ապենինյան թերակղզում Հռոմի նախապատմական ժամանակահատվածումհունական դիցաբանության ազդեցությամբՀռոմեացիներըհետաքրքրասիրությամբ են փորձում իրենց աստվածներին նույնականացնելհունական աստվածների հետ և իրենց առասպելներում և վերջիններիս իրենցհունական անալոգների անվանումների տակ նոր մեկնում են տալիսՎաղհունական լեգենդներն ու առասպելները նաև դինամիկ միահյուսումունեն էտրուսկյան կրոնի հետորը ավելի քիչ է փաստագրվածքան հունականը:

Գլխավոր աստվածներ
·         Յուպիտեր—Հռոմեական դիցարանի գերագույն աստված
·         Յունոնա—Օջախի աստվածուհի, Յուպիտերի կինը։
·         Միներվա—Արհեստների աստվածուհի։
·         Դիանա—Որսի և բեղմնավորության դիցուհի։
·         Յանուս—Երկնքի և երկրի դռնապան աստված։
·         Վեստա—Սրբազան կրակի դիցուհին։
·         Վուլկան—Ավերիչ կրակի, դարբինների հովանավոր աստվածը։
·         Սատուրնուս—Երկրագործության և ժամանակի հովանավոր աստված։
·         Ֆաունա—Դաշտերի և անտառների դիցուհի։
·         Մարս—Պատերազմի աստված։
·         Վեներա—Զգայական սիրո աստվածուհի։
·         Ամուր—Սիրային զգացմունքները գրգռող աստված։
·         Մերկուրիուս—Առևտրի և ճանապարհների հովանավոր աստված։
·         Յերերա—Հողի, մայր երկրի դիցուհի։
·         Նեպտուն—Ծովերի աստված։
·         Պլուտոն—Ստորերկրյա աշխարհի աստված։

·         Պրոզերպինա—Բերրիության և ստորգետնյա աշխարհի աստվածուհի


Պանկեր

Պանկերը երիտասարդական ենթամշակույթ է, առաջ է եկել 60-ականների վերջին Մեծ Բրիտանիայում, ԱՄՆում, Կանադայում եվ Ավստրալիայում: Պանկերն իրարից տարբերվում են քաղաղաքական հայացքներով, բայց հիմնականում նրանք հադիսանում են սոցիալական եվ պրոգրեսիվիստական ուղվածություն ունեցող գաղափարների աջակիցները: Նրանց միասնական ձգտումը սեփական անձի ազատությունն ու լիակատար անկախությունն է, գլխավոր սկզբունքներն են «չվաճառվել», « հույսը դնել միայն սեփական անձի վրա» եվ «ուղիղ գործել»: Պանկերը հասարակության մյուս անդամներից տարբերվում են`իրենց սանրվածքով և երբեք մեքենա չեն նստում միայն մոտոցիկլետ:



Տոտեմապաշտություն (Տոտեմիզմ)

Տոտեմիզմը մարդու կամ մարդկային խմբի և որևէ կենդանու կամ բույսի միջև գոյություն ունեցող գերբնական և ծագումնաբանական կապի հանդեպ հավատքն է: Ցեղի կամ տոհմի անդամները համարում էին, որ իրենք արյունակցական կապերով կապված են իրար ու միևնույն ժամանակ որևէ տոտեմի հետ, որին նրանք հաճախ անվանում էին «հայր», «մեծ եղբայր» և այլ մակդիրներով:


Տոտեմիստական հավատալիքներում տոտեմը համարվել է ցեղի նախնին, որը հովանավորում ու պաշտպանում է տվյալ ցեղին տարբեր դժվարություններից ու հակառակորդներից: Բացի այդ՝ ցեղի անդամները անխախտ հավատք ունեին առ այն, որ հնարավոր է տարբեր տիպի ծիսական գործողություններով ազդել տոտեմի վրա, որից հետո տոտեմական կենդանին կամ բույսը կշատանա ու կավելանա, ինչից էլ առավելագույնս կշահեն ցեղի անդամները:

Առարկայապաշտություն (Ֆետիշիզմ)

Ֆետիշիզմը անշունչ առարկաների և իրերի երկրպագությունն է, որոնց վերագրվում է գերբնական, միստիկական կամ հրաշագործ հատկանիշներ և որակներ:

Կռապաշտությունը, լինելով ֆետիշիզմի առավել զարգացած ձևը, տարբեր ժողովուրդների մոտ տարբեր ձևերով է արտահայտվել: Որոշ տեղերում ֆետիշին շորեր են հագցրել ու նրան զոհաբերություններ են կատարել։ Որոշ տեղերում ֆետիշին պատժել են` ծակելով արձանիկը մեխերով, որպեսզի վերջինս կատարի իրենց խնդրանքը:

Ոգեպատշություն (Անիմիզմ)

Անիմիզմը հավատքն է բազմաթիվ ոգեղեն էակների գոյության նկատմամբ,
որոնք իրենց մասնակցությունն են ունենում մարդկանց ամենօրյա գործունեության մեջ ու կարող են օգնել կամ խանգարել մարդուն իր նպատակներին հասնելու գործում: Նախամարդը բոլոր ոգիներին պատկերացնում էր մարմնավոր կերպարանքով, քանի որ նրա բանականությունը դեռևս հնարավորություն չուներ վերարցարկման միջոցով հասնելու անմարմին ոգիների գոյության գաղափարին: Ոգեպաշտական հավատալիքները ուղղակիորեն կապված են անդրշիրիմյան կյանքի պատկերացումների հետ, որտեղ, համաձայն վաղնջական հավատալիքների, հայտնվում են բոլոր մարդկանց ոգիները կամ հոգիները մահվանից հետո:


Հմայապաշտություն (Մոգություն)
                                            

Մոգությունը վաղնջական կրոնական հավատալիք է: Այն մարդու հավատքն է իր գերբնական ընդունակությունների նկատմամբ, որոնցով նա սիմվոլիկ գործողությունների շնորհիվ կարողանում է ազդել իրականության տարբեր երևույթների վրա ու փոխել դրանց ընթացքը:

Комментариев нет:

Отправить комментарий